[p.7]
ԻՐԵՆԻՈՍԻ
(ԸՆԴԴԷՄ ՀԵՐՁՈՒԱԾՈՑ)
(ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ.)
0
1. (զ)Ջ(որրորդ գիրս) զայս, սիրելի, առաքելով քեզ զիրագործութեանս զՅանդիմանութեան և զՎերստին Եղծման Ստանուն Գիտութեանն, զոր աւրինակ խոստացաք, ի ձեռն Տեառն բանից զյառաջ ասացեալս հաստատեսցուք, զի և դու, որպէս մաղթեցեր, ամենայն ուստեք ի մէնջ առնուլ պատճառս՝ պատկառեցուցանել և յամաւթ առնել զամենայն զայլաղանդսն: Զի և նոքա ամենապատիկ իրաւք ամենայն ուստեք բախեալք և ընդդէմ` հարեալք, մի հեռի ուրեք ի մոլորութեան անկցին անդունդ և մի յանգիտութեան հեղձցին ի լայն | ծովուն. բայց անդրէն դարձեալք ի ճշմարտութեան նաւահանգիստ, այնր որ ի նմանէ հասցեն փրկութեան: Իսկ այն, որ կամիցին դարձուցանել զնոսա, խնամարար պարտ և արժան է գիտել զստորագրութիւնսն նոցա: Քանզի անկար և անմարթ է և անհնար բժշկել ումեք զոք հիւանդացեալ, որ ոչ գիտիցէ զախտն զայնոցիկ, որ ոչն ընդունիցին ղառողջութիւն: Եւ վասն այսորիկ որք յառաջ քան զմեզն, զի թեպէտ և կարի յոյժ թշնամաբար ատելութիւն ունէին ընդ նոսա և առաւելեալ էին բանիւ, ոչինչ կարի առաքինաբար կարացին ընդդէմ ասել այնոցիկ որք ի Վաղենտինայն էին, քանզի զստորագրութիւնն նոցա ոչ գիտացին. յոր ժամանեալ մեք հանդերձ ամենայն ստուգութեամբ, առաջնումն քեզ ընձեռեալ գիրս, յորում և ցուցաք զվարդապետարանն նոցա՝ ժողով գլխաւորութեան ամենայն աղանդի: Վասնորոյ և յերկրորդումն ուշ նպատակի ունէաք ամենայն իրաց նոցա եղծման: Քանզի ոյք այսպիսեացն ընդդէմ ինչ ասեն, ըստ որում աւրինակի արժան է, ընդդէմ ասեն [p.8] ամենայն չարարարուցն և չարախրատիցն. և որք խարխա րենն և եղծանեն զնոսա, յեղեալ տապալեն զամենայն | աղանդ:
2. Բանզի առաւել քան զամենեցուն է հայհոյող և դսրովող ստորադրութիւն նոցա յԱրարիչն և ի Դասագործն և ի միայնն Աստուած, որպէս ցուցաք, ի պակասութենէ զնա առարկիլ ասելով. և հայհոյէ՝ է, որ ի Տէրն մեր՝ հատանելով * զՅիսուսն ի Քրիստոսէ, և զԲրիստոսն ի Փրկչէ, և զՓրկիչն դարձեալ ի Բանէն, և զԲանն ի Միածնէն. և որպէս զԴասարարն զԱրարիչն ի պակասութենէ ասացին, այսպէս զՔրիստոս և զՀոգին Սուրբ վասն պակասութեան առարկիլ ուսուցին և զՓրկիչն յայնցանէ, որք ի պակասութեան եղեն յաւիտեանց պտղաբերութիւն դոլ, ղի մի ինչ մի գտցի ի նոսա հայհոյելի: Արդ՝ յառաջ քան զայս գիտացուցեալ յաղագս ամենեցուն այսոցիկ բարուց և խրատուց առաքելոցն, զի ոչ միայն ոչինչ այսպիսի խորհեցան կամ խաւսեցան, որք ի սկզբանէ ինքնատեսք և արբանեակք եղեն Բանին ճշմարտութեան, այլ և նախպատուիրեցին մեզ փախչել յայսպիսի բարուց և խրատուց՝ յառաջագոյն գիտելով Հոգւովս զապականիչս պարզամտացն: EL 3. Քանզի որպէս աւձն զԵւա խաբեալ պատրեաց՝ ** խոստանալով զոր ինքն ոչ ունէր 2, այսպէս և նոքա պատճառաւք մեծի` գիտութեան և անճառ խորհրդոցն, խոստանալով զայն, որ ի ներքս ի լրութենէ ի վերելն, ի մահ ընկղ մեն զհաւանեալսն նոցա, ապաստամբս զնոսա յԱրարչէն կազմելով: Եւ յայնժամ ապաստամբ հրեշտակն ի ձեռն ձին զանհլութիւն մարդկան գործեաց *, անգիտանալ և թագչել կարծեցեալ յԱստուծոյ, և վասն այսորիկ և զնորա կեր պարանն և զանուանակոչութիւն ժառանգեաց: Բայց այժմ՝ վասն զի վերջին ժամանակք են, յորդէ չարն և սաստկանայ, զմարդիկ ի ձեռն մարդկան ոչ միայն ապաստամբս, այլ և հայհոյողս ի ստեղծողն կազմեն բազում մեքենայիւք և հնարիւք, այսինքն ի ձեռն ասացելոցն ամենայն աղանդացն: Քանզի ամենեքին սոքա զանազան և որիշ վայրաց եկեալք և զանազանս ուսուցանելով, ի նոյն և հայհոյութեան հասանեն նպատակի, կարևորութեամբ խոցոտելով. քանզի հայհոյել [p.9] ուսուցանեն զարարիչն և զկերակրիչն մեր զԱստուած և անհաւատել փրկութեան մարդոյն: Զի մարդ է խառնուած ոգւոյ և մարմնոյ՝ ըստ նմանութեան Աստուծոյ տպաւորեցելոյ *, այսինքն է Որդւոյ և Հոգւոյ, որոց և ասաց. «Արասցուք մարդ է»: Արդ՝ այսուն ** և կամք են նախան ձկոտին և չարակնողին մեզ զկեանս՝ անհաւատս ի մերում փրկութեան կազմեն զմարդիկ և հայհոյողս ի ստեղծիչն Աստուած: Քանզի որչափ մի անգամ ինչ և պարկեշտաբանեսցեն և պարծեսցին ամենայն աղանդքն, յետոյ յայս գան հասանեն՝ հայհոյել զԱրարիչն և ընդդէմ ասել փրկութեան ստեղծուածին Աստուծոյ, որ է մարմինն, վասն որոյ զամենայն զտնաւրենութիւն առնել Որդւոյն Աստուծոյ ի ձեռն բազում ասացելոցն ցուցաք, և յայտնի և երևելի արարաք՝ ոչ զայլ ոք Աստուած խոստովանիլ ի գրոց, բայց զՀայրն բոլորեցուն և զՈրդին և որք զորդէգրութիւն ունին:
1
1. Արդ՝ իբրու զի հաստատուն է այն և բաղկացեալ՝ ոչ զայլ ոք Աստուած և Տէր ի Հոգւոյն յիւրմէն յատուկ դի մաց քարոզիլ, բայց զայն, որ տիրէ ամենեցուն Աստուած հանդերձ Բանիւն իւրով” և զայնոսիկ, որք զորդէգրութեան Հոգի առնուն, այսինքն է, որք հաւատան ի միայն ճշմարիտն Աստուած և ի Քրիստոս Յիսուս, յՈրդին Աստուծոյ. սոյնպէս և յառաքելոցն ոչ զայլ ոք յինքեանց Տէր ասացին և կամ Աստուած. տի նա ևս առաւել Տեառն մերոյ, որ և մեզն պատուիրեաց ոչ զոք Հայր խոստովանել, բայց միայն զայն որ յերկինսն է՞, որ և էն մի Աստուած և մի Հայր. այլ ոչ որպէս | նոքա իմաստաբար հնարս գտեալ, զայն որ յինքեանց ինոցանէն յետոյ սուտ իմացեալն եղև, բնութեամբ Աստուած և Հայր գոլ ուսուցանեն. իսկ զԴասարարն և զԱրարիչ բնութեամբ ոչ Աստուած և ոչ Հայր գոլով` դրութեամբ ասիլ. այսպէս վասն տիրելոյն աշխարհի ասեն խարխարեալքն [p.10] և տապալեալք քերականք՝ անդէն վաղվաղակի առանց խորհրդոյ փորձիւ կրթիլ յԱստուած, զՔրիստոսին ի բաց յուղարկելով զվարդապետութիւն, բայց ինքեանց սուտ իմն գիտակաբար հմայիւք պաճուճեն զամենայն զտնաւրէնութիւն Աստուծոյ: Եւ քանզի զյաւիտեանսն իւրեանց աստուածս և հարս և տեարս և այսուիկ ևս և երկինս կոչիլ ասեն հանդերձ մարբն իւրեանց, զոր և երկիր և Երուսաղէմ միանգամայն կոչեն, բիւրանուն զնա գոլ կամեցեալք: 2. Բայց ում ոչ լիցի այս յայտնի. զի եթէ բազում հարս գիտէր և աստուածս Տէրն, ոչ արդեաւք աշակերտացն պատուիրէր զմի գիտել Աստուած և զնոյն զսա միայն կոչել Հայր : Այլ որոշեալ մեկնեաց զնոսա զդրութեամբ ասիցեալսն ի բուն Էէն Աստուծոյ, զի մի մոլորեսցին ըստ վարդապետութեան նորա և մի զայլ ոք փոխանակ այլոյ լուիցեն: Բայց թէ մեզ պատուիրեաց զմի հայր կոչել և Աստուած,| իսկ ինքն զայլ ոմն այլ երբեմն խոստովանէր Հայր և Աստուած. նոյնպէս դարձեալ այլ իմն հրաման տալով երևեսցի աշակերտացն, և այլ իմն ինքն առնելով: Եւ այս ոչ եղիցի երբէք քաջի վարդապետի, այլ խաբեբէի և խափկոտի և նախանձկոտի և չարական: Եւ առաքեալքն, ըստ նոցա բա. նին, յանցաւորք ցուցին պատուիրանին, զԴասարար Արարիչն Աստուած և Տէր և Հայր խոստովանելով, որպէս ցուցաք, եթէ սայ ոչ իցէ միայն Աստուած և Հայր. և յանցանացս այսոցիկ պատճառք վարդապետն է նոցա, որ պատուիրեացն մի Հայր կոչել, իբրու զի հարկ էր նոցա և զԴասարարն զԱրարիչն խոստովանել առանձինն Հայր, որպէս յառաջագոյն ցուցեալ է:
2
Արդ՝ Մովսիսի զի վերստին գլխաւորութիւնն զամենայն աւրինացն, զոր ընկալաւ յԱրարչէն, յԵրկրորդ Աւրէնսն արարեալ և ուսուցեալ. «Նայեա երկին և խաւսեցայց և լուիցէ երկիր զբանս ի բերանոյ իմմէ 2»: Եւ ապա Դաւթայ՝ զաւգնականութիւն իւր ասելով լինել ի Տեառնէ յարարչէն երկնի [p.11] և երկրի: Եւ Եսայի խոստովանելով յարարողէն երկնի և և տիրէն նոցա առնել զբանսն. քանզի «Լուր, ասէ, երկին և ունկն | դիցէ երկիր` և Տէր խաւսեցաւ 2»: Եւ դարձեալ՝ «Այսպէս ասէ Տէր Աստուած, որ արար զերկին և կառոյց զնա և հաստատեաց զերկիր և զի նմայսն և bn շունչ ժողովրդեանն, որ ի վերա նորա և հոգի այնոցիկ, որ կոխեն զնա»: Եւ ապա Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի զնոյն ինքն զսա Հայր իւր առանձինն խոստովանելով՝ յասելն. «Խոստովանիմ զքեզ Հայր, Տէր երկնի և երկրի *»: Զոր Հայր կամիցին մեզ լսել Պանդովրայ ծամածուռ իմաստակքն. իսկ արդեաւք այն, որ ի նոցանէ սուտ ստեղծեալն եղև Անդունդ, կամ զՄայրն իւրեանց, կամ զՄիածինն. և զայն որ ի Մարկեոխայն և յայլոցն ևս սուտ իմացեալն եղև Աստուածն. զոր և ոչն գոլ Աստուած ի ձեռն բազում բանից ցուցաք, որ է ճշմարիտ. այն որ և ի ձեռն մարգարէիցն քարոզեալ եղև Արարիչ երկնի և երկրի, զոր և Քրիստոս իւր առանձինն խոստովանէ Հայր՝ զոր և աւրէնք պատմեն ասելով. «Լուր Իսրայէլ, Տէր Աստուած քո Տէր մի »: 5.
3
Եւ զի Մովսէսի գրեանն բանք Քրիստոսի են, ինքն ասէ առ հրէայսն, որպէս Յովաննէս յիշեաց. «Եթէ հաւատայիք Մովսիսի, հաւատայիք ապայ և ինձ, քանզի յաղագս իմ նա գրեաց: Արդ՝ եթէ նորա գրենւոյն ոչ հաւատայք, զիարդ իմոց բանիցս հաւատասջիք ». երևելագոյնս նշանակելով զՄովսիսի գրեանն իւր առանձինն բայս գոլ: Իսկ եթէ Մովսէսին, և այլոց ևս մարգարէիցն բայքն նորա են, որպէս ցուցաք. և ինքն իսկ Տէր զԱբրահամայ ասել ցմեծատունն յաղագս այնոցիկ որ աստէն մարդիկ՝ «Եթէ Մովսիսի և մարգարէիցն ոչ լսեն, և ոչ եթէ ի մեռելոց ոք յարուցեալ երթիցէ՝ հաւատասե(?)ցեն նմա *»:
2. Ոչ առասպել պատմելով զաղքատն և մեծատունն, այլ [p.12] նախ առաջին ուսուցանելով՝ մի սոնքանալ, յղփանալ բարեկենդանութեամբ և մի աշխարհական խրախճանութեամբք և բազում խրախութեամբ վարիլ, անձանց իւրեանց ծառայել հեշտ ցանկութեանց և մոռացմունս առնել զՏեառնէ: «Քանզի էր մեծատունն, ասէ, զգեցեալ ծիրանի և բեհեզ և ուրախ լինելով հանապազաւր պայծառապէս '»: Իսկ յաղագս այսպիսեացն և ի ձեռն Եսայեա ասաց Հոգին. «Բանզի քնարեաւք և սաղմոսարանեաւք և թմբկաւք և փողով զգինին ըմպէին. իսկ զգործս Աստուծոյ ոչ տեսանեն և զգործս ձեռաց նորա ոչ իմանան 2»: Արդ զի մի ի նոյն այսպիսեացս եկեսցուք պատիժս պատուհասի, զկատարածն նոցա եցոյց Տէր, միանգամայն նշանակելով լսել մեզ Մովսիսի և մարգարէիցն, հաւատալ ի նոցանէ յառաջագոյն քարոզեցեալն յՈրդին Աստուծոյ, որ յառնելոցն է ի մեռելոց և զկեանսն մեզ շնորհէ, այսինքն է ի միոջէ ենթակացութենէ գոլ ամենայնի, Աբրահամու, Մովսէսի, մարգարէիցն նորին, ինքն Քրիստոսի, որ և յարեաւն ի մեռելոց, յոր և հաւատան բազումք, որք ի թլփատութենէն են, որք Մովսիսի, և մարգարէիցն լսեն, զի քարոզէին զգալուստն զՈրդւոյն Աստուծոյ: Իսկ որ զնոսա անգոսնեն և յայլմէ ենթակայութենէ ասեն և ոչ զանդրանիկն և նախածինն մեռելոց 3 գիտեն, առանձինն Քրիստոս ոմն իմանալով, իբրու թէ անախտ և անարատ, յայր (?) կայցէ մնայցէ և առանձինն յատուկ զախտակիրն Յիսուս: Քանզի ոչ ի Հաւրէ առնուն ճանաչել զՈրդին, և ոչ յՈրդւոյ ուսանին զՀայրն, յայտնապէս և առանց առակաց զԷն Աստուած սուցանելով:
4
1. «Քանզի մի երդնուցուք ասէ, ամենևին, մի յերկինս, զի աթոռ է Աստուծոյ, և մի յերկիր, զի պատուանդան է նորա ոտիցն, և մի յԵրուսաղէմ, զի քաղաք է մեծի արքայի*»: Բանզի զայսոսիկ յԱրարիչն յայտնապէս աս ցեալ է, որպէս Եսայի ասէ. «Երկին իմ աթոռ է և երկիր պատուանդան է իմ ոտից *», և քան զսա չիք Աստուած. [p.13] ապա եթէ ոչ՝ ոչ էր ի տեառնէ Աստուած խոստովանեալ և մեծ թագաւոր, քանզի ոչ բաղդատութիւն և ոչ գերադրութիւն ընդունելի այսպիսւոյ: Քանզի որ քան զինքն մեծ ունի զոք առաւելեալ և ընդ այլոյ իշխանութեամբ անկեալ է, ոչ ինքն մեծ թագաւոր: Այլ և ոչ ըստ հեգնութեան ասիլ այսոքիկ կարեն ասել, յանդիմանեալք ի նոցունց իսկ ճառիցն, զի ճշմարտութեամբ ասացեալ է. և քանզի ճշմարտութիւն էր որ ասէրն և ճշմարտապէս վրէժ խնդրէր զիւրոյ զտանն՝ արտաքս հանելով ի նմանէ զհատավաճառսն, որք վաճառէինն և գնէինն, ասելով նոցա. «Գրեալ է, տուն իմ տուն աղաւթից կոչեսցի, բայց դուք արարէք զնա այրս աւազակաց »: Եւ զի՞նչ պատճառս ունէր զայնոսիկ առնել և ասել և զտանն վրէժխնդրել, թէ զայլ Աստուած պատմէր. այլ զի յանցաւորս զնոսա ի հայրենին ցուցէ աւրէնս: Քանզի ոչ զտունն պախարակէր և ոչ զաւրէնսն ստգտանէր յաւէտ, զոր եկն լնուլ
2. բայց զայնոսիկ, որք ոչն վարէին տամբն բարւոք և զտարրաւրինեալսն յանդիմանէր: Եւ վասն այսորիկ՝ որք յաւրինացն սկսանէին քամահել զԱստուածով դպիրքն և փարիսացիքն, և ոչ զբանն նորա ընկալան, այսինքն է ոչ հաւատացին Քրիստոսի, յաղագս որոյ Եսայի ասէ. «Իշխանք քո անհաւանին, հաւասարք գողոց, սիրեն զկաշառս, զհետ երթան անդրէն հատուցման, որբոց դատ ոչ առնեն և յիրաւունս այրեաց ոչ հային»: Եւ Երեմիայ նմանապէս. «Առաջնորդք, ասէ, ժողովրդեան իմոյ զիս ոչ գիտէին, որդիք անզգամք և ոչ իմաստունք: Իմաստունք են չարագործել, իսկ բարւոք գործել ոչ գիտացին »: 2. Իսկ որք միանգամ երկնչին յԱստուծոյ և երկիւղածք են յաւրէնս նորա, սոքա ընթացեալ հասին առ Քրիստոս ամենեքին և ապրեցին: «Քանզի երթայք, ասէ ցաշակերտսն, առ ոչխարս կորուսեալս տանն Իսրայէղի »․ և Շամարտացիքն, ասէ, զի անց մնաց Տէրն նոսա զերկուս աւուրս, «Բազումք յոլով ևս հաւատացին վասն բանի նորա և զկինն ասէին, ոչ ևս վասն քոյոյ խաւսիցն հաւատամք, քանզի մեք լուաք և գիտեմք, եթէ սա է ճշմարիտ [p.14] Փրկիչ աշխարհի »: Եւ Պաւղոս ասէ. «Եւ այսպէս ամենայն Իսրայէլ կեցցէ 2», և զաւրէնսն դաստիարակ մեզ ի Քրիստոս Յիսուս ասաց: Արդ մի զոմանցն անհաւատու թիւնն աւրինացն | գրեալ համարեսցին. քանզի ոչ աւրէնքն արգելուն զնոսա հաւատալ յՈրդին Աստուծոյ, այլ ևս յորդորեալ քրքրեն ոչ այլ ազգ ապրիլ մարդկան ի հին աւձին հարուածոց 3, առիթ լինելով և քարոզ, բայց եթէ հաւատասցեն յըստ նմանութեան մարմնոյն մեղաց ի փայտի վկայութեան բարձրացեալ յերկրէ և զամենեսեան ձգելով առ ինքն և կենարարելովն զմեռեալս : 3. Արդ՝ վասն զի չարաբարելով և անզգամելով ասեն, եթէ երկին աթոռ է և երկիր պատուանդան, և ասացեալ է անցանել երկնի և երկրի , և իրրու սոքա անցանեն՝ հարկ է և որ նստին ի նոսա Աստուած անցանել, և ոչ ևս լիցի սա գեր ի վերոյն ամենայնի Աստուած: Նախ առաջին ոչ իսկ գիտեն, ñ է երկին աթոռ և երկիր պատուանդան. քանզի ոչ գիտեն զինչ է Աստուած, այլ կարծեն զաւրէն մարդոյ նստել նմա և պարունակիլ, այլ ոչ պարունակել. և զանցանելն երկնի և երկրի ոչ գիտեն: Իսկ Պաւղոս ոչ անգէտ եղեալ ասաց՝ «Քանզի անցանէ ձև աշխարհիս այսո րիկ»․ և ապա յետոյ զխնդիրն նոցա ելոյծ Դաւիթ. քանզի իբրու ձեւս այս անցցէ, ոչ միայն Աստուծոյ ասէ կալ նալ, այլ և զծառայիցն նորա, ի հարիւրերորդում և jus ռաջնումն Սաղմոսին ասելով այսպէս. «Ի սկզբանէ զերկիր հիմնարկեալ հաստատեցեր, եւ գործք ձեռաց քոց երկինք. նոքա կորնչին և դու կաս մնաս և` ամենեքեան իբրև զձորձ հնասցին եւ իբրև զվերարկու փոխեսցես զնոսա եւ փոխեսցին: Բայց դու նոյն ինքն ես եւ ամք քո ոչ պակասեսցեն. որդիք ծառայից քոց բնակեսցեն եւ զաւակ նոցա յաւիտեան աջողեսցի »: Երեւելագոյնս ցուցեալ՝ զի՞նչ ինչ է այն, որ անցանէն եւ ո է, որ միշտ յարն կայ սա Աստուած հանդերձ ծառայիւքն իւրովք: Եւ Եսայի նմանապէս. «Համբարձէք, ասէ, յերկինս զաչս ձեր եւ հայեցարուք յերկիր ի [p.15] վայր. զի երկին իբրեւ զծուխ հաստատեցաւ, իսկ երկիր իրրեւ զձորձս հնասցի. իսկ բնակիչք իբրև զսոսա մեռցին. բայց փրկաւետն իմ յաւիտեան եղիցի եւ արդարութիւն իմ մի պակասեսցէ '»:
5
Եւ այլ ևս՝ յաղագս Երուսաղէմի և տանն իշխեն ասել յանդգնաբար, զի եթէ էր մեծի թագաւորին քաղաք, ոչ լքեալ թողեալ լինէր “: Եւ նման է այս, որպէս ոք եթէ ասէր. զի եթէ էր ցողունն արարած Աստուծոյ, ոչ ի ցորենւոյն թողեալ լինէր և մատունք և ուռք որթոյն եթէ յԱստուծոյ եղեալ էին, ոչ երբէք անապատ ամայի և մերկ յողկուզոցն եղեալ յատեալ լինէր: Արդ՝ զոր աւրինակ այսոքիկ ոչ վասն ին֊ քեանց յառաջագոյն եղեն, այլ յաղագս այնորիկ, որ աճէն ի նոսա պտուղն, որոյ հասելոյ և բարձրացելոյ լքեալ թողեալ լինի և ի միջոյ ի բաց բարձեալ լինին այնք, որք ոչ ևս են պիտանացու առ պտղաբերութիւն, այսպէս և յԵրուսաղէմ ի նոսա զլուծ ծառայութեան բառնալով, որով մղեցաւն և մալեցաւն առաջին մարդն, որ ոչն հնազանդէր Աստուծոյ, յորժամ մահն թագաւորեաց և հնազանդեալ և մղեալ յարդարեալ և ուղիղ եղև առ ի յազատութիւն, եկեալ պտղոյն ազատութեան և հասեալ և հնձեալ և յըշտէմարանս ի վեր հաւաքեալ և բարձեալ ի նմանէ այնոքիկ, որ տակաւին ևս պտղաբերելն կարեն և ի բոլոր աշխարհ սերմանեցելոց, որպէս Եսայի ասէ. «Մանկունք Յակոբու բուսցին և փթթեսցի Իսրայէլ և լցցի աշխարհ պտղով նորա՞»: Արդ յամենայն աշխարհ պտղոյն նորա ցանե֊ ցելոյ ի սերմանումն | յիրաւի լքեալ թողաւ և ի միջոյ բարձաւ այն, որ երբեմն պտուղ եբեր բարւոք. քանզի ի նոցանէ ըստ մարմնոյ Քրիստոս պտղաբերեցաւ * և առաքեալքն. իսկ այժմ ոչ ևս դէպ և ուղիղ է և առ պտղաբերութիւն: Քանզի որ ժամանակեա սկզիբն ունին, հարկաւորապէս պարտ է և զվախճանն ունել ժամանակաւոր: [p.16]
6
Արդ վասն զի աւրէնքն ի Մովսէսէ սկիզբն առին, զու դապէս Յովհաննէս ասէր. Քանզի լրութիւն նորա եկն Քրիսև վասն այսորիկ աւրէնքն և մարդարէքն նոսա մինչև ցՅովհաննէս ': Եւ Երուսաղէմ ապա սկսեալ ի Դաւթայ և լցեալ զիւր զաւրէնադրութեան ժամանակս, վախճան պարտ էր ունելոյ՝ երևեցելոյ նոր կտակարանին. քանզի զամենայն ինչ չափով և դասիւ և կարգաւ Աստուած առնէ և ոչինչ է անչափ առ նմա: Վասն զի և ոչ անյարմար ինչ և անյարդար է և բարւոք, որ ասացն զնա անչափելի Հայր Որդւով չափիլ. քանզի չափ Հաւր Որդի է, վասն զի և տա րումն է նորա: Եւ զի առժամանակեա էր նոցա պաշտաւնն, Եսայի ասէ. «Լքեալ թողցի դուստրն Սիովնի իբրև զտաղաւար | յայգւոջ և իբրև մրգապահանոց ի սեղխենիս»: Եւ երբ այսորիկ լքեալ թողանին. ոչ յորժամ պտուղն բարձցի և թողցի տերևն միայն, որ ոչն ևս կարէ պտղաբերել: Եւ զի՞նչ յաղազս Երուսաղէմի ասէաք. արդ՝ յորժամ և ձև աշխարհիս այսորիկ պարտ է անցանել , եկեալ ժամանակի գալստեան նորա, առ ի ժողովեալ ղցորեանն ի շտեմարանն և զյարդն մնացեալ այրիլ և զի «Աւր Տեառն իբրև զհնոց վառեալ և եղիցին ամենայն մեղաւորք և որք առնեն զանաւրէնութիւնս, ցողուն և լուցեալ բորբոքեսցէ զնոսա աւրն, որ դայն» :
7
Եւ ո՛ է Տէրս այս, որ զայսպիսիսն ածէ ի վերա աւր, Յովհաննէս Մկրտիչ զեկուցանէ ասելով յաղագս Քրիստոսի. «Նա զձեզ մկրտեսցէ հոգւով սրրով և հուրբ. հեծանոցն ի ձեռին իւրում՝ սրբեալ մաքրեսցէ զկալ իւր և զցորեանն ժողովեսցէ ի չտէմարան և զյարդն այրեսցէ անշէջ հրով» :Արդ՝ ոչ այլ է որ ղցորեանն արար և այլ որ զյարդն, այլ [p.17] միևնոյն, որ ընտրէն զնոսա, այսինքն է մեկնէ և զատու ցանէ: Եւ սակայն ցորեանն և յարդն անշուչք և անրանք են, բնութեամբ այսպիսիք եղեն. իսկ մարդ բանաւոր և ըստ այսմիկ նման է Աստուծոյ, ազատ կամաւք եղեալ և ինքնիշխան և ինքն և իւր պատճառք, ղի երբեմն ցորեան և երբեմն յարդ լինի: Վասն որոյ և յիրաւի մեկնեսցի և որոշեսցի, զի բանաւոր եղև, իսկ ի բաց ընկեցեալ զուղիղ բանն և անասնաբար կենաւք վարեցեալ և ի ծանուէ և ի հաստատուն արդարութենէն հրաժարեալ և տուեալ զինքն ամենայն երկրային հողմոց և ամենապատիկ հեշտ ցանկութեանց ծառայեալ, որպէս մարգարէն ասէ. «Մարդ ի պատուի էր, նմանեցաւ անասնոց» ':
8
Արդ՝ միևնոյն Աստուած, որ գալարէ զերկինս՝ իբրև զգիրս և նորոգէ զդէմս երկրի՞, որ զառժամանակայսս արար վասն մարդոյ, զի հասեալ ի նոսա խայծեսցէ զանմահութիւն և զյաւիտենականսն ի վերա բերելով վասն իւրոյ մարդասիրութեան, «Զի ցուցցէ յաւիտեանցն որ զկնի դան զանքննելի մեծութիւն շնորհիւն իւրով », որ յաւրինացն և ի մարգարէից քարոզեցաւ և ի Քրիստոսէ իւր Հայր խոստովանեցաւ: Սա է արարիչն և սա գեր ի վերոյն քան զամենեսին Աստուած, որպէս և Եսայի ասէ. «Եւ ես վկա, ասէ Տէր Աստուած, և Որդին զոր ընդրեցի, զի ծանիջիք և հաւատասջիք և գիտասջիք զի ես եմ. առաջոյ իմ ոչ եղև այլ Աստուած և զկնի եմ ոչ եղիցի: Ես եմ Աստուած և ոչ ոք է, որ առանց իմ ապրեցուցանէ. պատմեցի և ապրեցուցի»: 4 Եւ դարձեալ՝ «Ես Աստուած առաջին, և որ զկնին գա ժամանակ Ես եմ» *: Քանզի ոչ ընդունայն և ոչ այլանդակելով և կամ պարծելով ասէ զայսոսիկ, այլ վասն զի անկար էր առանց Աստուծոյ ուսանել զԱստուած, ի ձեռն իւրոյ Բանին ուսուցանէ զմարդիկ գիտել զԱստուած: Արդ՝ այնոցիկ որք ոչն գիտեն զայսս և վասն այսորիկ այլ` զոմն սուտ իմացեալ [p.18] ասեն՝ Հայր, յիրաւի ոք ասասցէ առ նոսա վասն այսորիկ. «Մոլորեալ էք, ոչ գիտելով զգիրս և ոչ զզաւրութիւն Աստուծոյ» :
9
1. Իսկ Տէր մեր և վարդապետ, լինելով յառ Սադուկեցիսն պատասխանւով, ասելով ոչ գոլ յարութիւն և վասն այսորիկ անարգելով զԱստուած նոքա և ծաղը առնելով զաւրէնսն, և՛ զյարութիւնն եցոյց և՛ զԱստուած զեկոյց. «Քանզի յաղագս յարութեան, ասէ, մեռելոց ոչ ընթերցայք զճառելն յԱստուծոյ ասելով. Ես եմ Աստուած Աբրահամու և Աստուած Սահակայ և Աստուած Յակովբու. ապա ի վերայ եբեր՝ ոչ է Աստուած մեռելոց, այլ | կենդանեաց» : Քանզի ամենեքին սոքա կենդանի են: Ի ձեռն որոց երևելի արար զ՚ի մորենւոյն խաւսեցեալն ընդ Մովսէսի և խոստովանեալ զինքն գոլ Աստուած հարցն. սա է կենդանեացն Աստուած: Եւ ո իցէ կենդանեացն Աստուած, բայց եթէ որ Էն Աստուած, քան զոր ի վեր այլ ոք Աստուած ոչ է: Զոր և ցԴանիէլ մարգարէն ասացեալ նմա Կիւրոսի Պարսից թագաւորին՝ «Ընդէ՞ր ոչ երկիրպագանես Բեղայ, պատմեաց ասելով, եթէ ոչ պաշտեմ` զկուռս ձեռագործս, այլ զկենդանին Աստուած, զհաստիչն երկնի և երկրի և որ ունի զամենայն մարմնոյ տէրութիւն» : Եւ դարձեալ ասէ ցնա՝ «Տեառն Աստուծոյ իմոյ երկիրպագանեմ, զի սա է Աստուած կենդանեաց» * : Արդ՝ որ ի մարգարէիցն երկիրպագանի Աստուած, Աստուած կենդանին, սա է Աստուած կենդանեացն և Բանն նորա, որ խաւսեցաւ ընդ Մովսէսի, որ և զՍադուկեցիսն յամաւթ արար և զյարութիւն շնորհեաց, զերկուսին յաւրինացն ցուցեալ կուրացելոցն՝ և՛ գյարութիւն և՛ զԱստուած: Քանզի եթէ Աստուած մեռելոց ոչ է, այլ կենդանեաց, և Աստուած ահա ննջեցելոց հարցն ասացեալ է, ապա ուրեմն կեան Աստուծոյ և ոչ | կորեան, յարութեանն հլով որդիք: Եւ յարուցեալ Տէրն մեր, որպէս ինքն ասէ, «Ես եմ [p.19] յարութիւն և կեանք».' և հարքն որդիք նորա, քանզի ասացեալ է ի մարգարէէն, «Փոխանակ հարց եղեն որդիք քո»: Արդ՝ նոյն ինքն Քրիստոս հանդերձ Հարըն Աստուած է կենդանեաց, որ և խաւսեցաւն ընդ Մովսէսի, որ և հարցն երևեցաւ:
10
1. Եւ զսոյն զայս ուսուցանելով ասէր ցհրէայսն. «Արրահամ հայր ձեր ցանկացաւ, զի տեսցէ զաւրն զիմ և ետես և խնդաց» : Եւ զի «Հաւատաց Աբրահամ Աստուծոյ և համարեցաւ նմա յարդարութիւն» . նախ առաջին՝ զի նա ասէ արարիչն երկնի և երկրի միայն Աստուած և ապա յետ այս սորիկ՝ զի արասցէ զզաւակ նորա իբրև զաստեղս երկնից. այսինքն է զայն, որ ի Պաւղոսէ ասացեալ եղև «Իբրև լուսաւորք աշխարհի» : Արդ՝ յիրաւի թողեալ լքեալ զերկրային զազգակցութիւնն զամենայն, զհետ երթայր Բանին նորա, ընդ Բանին պանդուխտ եղեալ և յաւտարութեան բնակեալ, զի Բանին քաղաքասցի: Եւ յիրաւի առաքեալքն, յԱբրահամէ զաւակն ելով*, թողեալ լքին զմայրն և զհայրն, զհետ անցեալ գնացին Բանին: Եւ յիրաւի և մեք զնոյն ինքն | ընդ Աբրահամու հաւատ ունելով, բարձեալ զխաչն, որպէս Սահակ զփայտն *, զհետ երթամք զնորա: Քանզի Աբրահամ յառաջագոյն խրատեալ եղև և հրահանգեալ և սովորեալ զհետ երթեալ Բանին Աստուծոյ: Որ և հրաւիրեաց և յորդորեաց ի ձեռն հաւատոցն զԱստուած, վասն յաղագս մարդկութեանս ի յաղագս Որդւոյն փոխանակ տալոյ ինքն յաւժարապէս զիւր զմիածինն և զսիրելի որդին մատուցանելով զոհ և զենումն Աստուծոյ ՞, և զի և Աստուած հաճեսցի յաղագս զուարակին նորա ամենայնի, զիւր զսիրելին և զիւր Միածին Որդին զոհ զենման մատուցանել ի փրկութիւն մեր:
Արդ իբրու զի մարգարէ էր Արրահամ և տեսեալ ի ձեռն հոգւոյն զաւրն զգալստեան Տեառն մերոյ և զչարչարանացն զտնաւրէնութիւն, ի ձեռն որոյ ինքն և ամենեքին, [p.20] որք նմանապէս նմա հաւատացին Աստուծոյ, հանդերձեալ էին ապրիլ, ցնծացաւ մեծապէս: Արդ ոչ անգիտուն էր և անծանաւթ Տէր յԱբրահամէ, զորոյ և զաւրն ցանկացաւ տեսանել, այլ և ոչ Հայրն նորա. քանզի ուսեալ եղև ի Բանէն զԱստուած և հաւատաց նմա, վասն որոյ և համարեցաւ նմա յարդարութիւն': Քանզի առ Աստուած հաւատ արդարա. ցուցանէ զմարդ: Եւ վասն այսորիկ ասէր. «Կարկառեմ զձեռն իմ Աստուած բարձրեալ, որ հաստատեաց զերկին և զերկիր» : Արդ՝ զամենեսին զայսոսիկ փորձին և հնարին խարխարել և ապականել չարաբարոյքն և չարախրատք ամենեքին, ի ձեռն միոյ ճառի՝ ոչ բարւոք նոսա իմացելոյ:
11
1. Քանզի Տէր ցուցանելով զինքն աշակերտացն, թէ ինքն է Բանն, որ զգիտութիւնն և զծանաւթութիւն Հաւրն առնէն յումեք և յամաւթ առնելով զհրէայսն, որք կարծէին, եթէ ունէին զԱստուած,անգոսնելով և անարգելով զԲան նորա. ի ձեռն որոյ ճանաչի Աստուած, ասէր. «Ո՛չ ոք ճանաչէ զՈրդի, եթէ ոչ Հայր, և ոչ զՀայրն ոք գիտէ, եթէ ոչ Որդի և ում կամիցի Որդին յայտնել» *: Այսպէս Մատթէոս և Ղուկաս, նոյնպէս և Մարկոս զնոյն զայս. իսկ Յովհաննէս և -բարձ եթող զտեղիս զայս: Իսկ սոքա և քան զառաքեալսն հմտագոյնս, տեղեկագոյնս զանձինս արժանիս համարին գոլ. այսպէս փոխեալ դրեն. «Ոչ ոք գիտէ զՀայր, եթէ ոչ Որդին և ոչ զՈրդին, եթէ ոչ Հայրն և ում Որդին յայտնեսցէ», և մեկնել՝ իբրու թէ ոչ երբէք յումեքէ գիտացեալ եղև ճշմարիտն Աստուած | յառաջ քան զՏեառն մերոյ զգալուստն. բայց ոչ է այն, որ ի մարգարէիցն քարոզեցաւ Աստուած, Հայրն Բրիստոսի: Այլ զի եթէ Քրիստոսն յայնժամ սկսաւ գոլ, յորժամ և զըստ մարդոյն զգալուստ գործեաց և ի Տիրերիա կայսերէ յիշեաց Հայրն խնամ տանել մարդկան և ոչ միշտ ընդ նմա գոլով Բանն իւր ընդ ստեղծուածին: ցուցանիւր, և յայնժամ պարտ և արժան էր ոչ [p.21] Աստուած ստութեամբ իմանալ, այլ զպատճառս զայսքան անհոգութեան նորա և պղերգութեան խնդրել, քանզի ոչ պարտ և արժան է խնդիր այսքան գոլ և կամ զաւրել զայսքան, զի զԱստուած փոխեսցէ, իսկ զառ ի յԱրարիչն և կերակրողն մեր, ի ձեռն իւրոյ աշխարհիս, զհաւատսն մեր խափանեսցէ. քանզի որպէս զառ յՈրդին հաւանութիւն, այսպէս և զառ ի Հայրն սէր հաստատուն և անշարժ և անփոփոխելի ունել պարտիմք:
2. Եւ բարւոք և Յուստինոս առ ի Մարկիոնն շարագրածի, եթէ «Նմին իսկ Տեառն ոչ հաւանեալ լինէի զայլ ոք Աստուած պատմողի, արտաքոյ քան զԱրարիչն և զԴասարարն և զկերակրիչն մեր: Այլ վասն զի ի միայնոյն Աստուծոյ յայնմանէ, որ և զաշխարհս արար և զմեզ ստեղծ և զամենայն ինչ շարունակէ | և տնտեսէ, զՄիածին Որդին եկն ի մեզ, զիւր զստեղծուածն յինքն վերստին գլխաւորելով, հաստատուն է իմ առ ի նա հաւատս և անփոփոխ և անշարժելի առ ի յԱստուածն սէր, զերկոսին մեզ Տեառն շնորհելով»: Բանզի ոչ զՀայրն ճանաչել ոք կարէ առանց Բանին Աստուծոյ, այսինքն է եթէ ոչ Որդին յայտնեսցէ և ոչ զՈրդին առանց հաճութեան Հաւրն. իսկ զհաճութիւն Որդին կատարէ. քան. զի առաքէ Հայրն, իսկ առաքի և գա Որդին. և Հայրն իբրու զի անտեսանելի է, իբրու առ մեզ գիտէ և ճանաչէ իւր իսկ զնա Բանն. և իբրու զի անպատմելի է և պատմէ և Բանն դարձեալ ծանուցանէ զիւր միայն զՀայրն և զերկոսին զայսոսիկ այսպէս ունել երևեցուցանէ Տէր: Եւ վասն այսորիկ Որդին յայտնէ զգիտութիւն Հաւր. Որդւոյն է երևումն, քանզի ամենայն ինչ ի ձեռն Բանին երևանի: Արդ զի զայն, որ առ մեզն եկեալն եղև ծանիցուք, զի սա է, որ զգիտութիւն Հաւրն առնէ ի հաւատացեալսն իւր, ասէր ցաշակերտսն. «Ոչ ոք գիտէ զՀայրն, եթէ ոչ Որդին և ոչ զՈրդին, եթէ ոչ Հայրն և որոց Որդին յայտնեսցէ». և զինքն և զՀայրն ուսուցանելով, որ ինչ է, զի մի զայլ ոք ընկալցի Հայր, բայց զ՚ի Քրիստոսէն յայտնեալ: սա է Արարիչ երկնի և երկրի, որպէս ի բանիցն իւրոց ցուցանի, այլ ոչ որ ի Մարկիոխա, կամ ի Բասիլիդա, կամ ի Վաղէնտինա և կամ ի Կարպոկրատա, կամ ի Սիմոխա, կամ յայլոց ստանուն գիտնականացն սուտ իմացեալ ստանուն հայրն: Քանզի ոչ ոք ի նոցանէն Որդի Աս
3. Եւ [p.22] տուծոյ էր, այլ Քրիստոս Յիսուս Տէրն մեր, որում զընդդէմսն առնեն վարդապետութիւն, անգիտելի Աստուած զոմն խոստովանելով պատմեն, և ոչ անձանց իւրեանց ոչ լսեն: Բանզի զիարդ է անգիտելի, որ յինքեանց իսկ ի նոցանէ գիտացեալն եղև. քանզի և այն, որ գոնեա ի սակաւուցն ծանուցեալ եղև, ոչ լիցի անգիտելի: Իսկ Տէր ոչ ամենևին ոչ գիտացեալ գիտիլ զՀայրն և զՈրդին պատմեաց մեզ, ապա թէ ոչ աւելորդ էր գալուստն նորայ: Քանզի և գայր ապաքէն, զի ասասցէ մեզ, եթէ մի խնդրէք զԱստուած, քանզի անգիտելի է և ոչ կարասջիք գտանել զնա, որպէս և զքրիստոսէն յաւիտեանցն նոցա ասել սուտ պատմեցին, որք ի Վաղինտինայն: Այլ այս բարբաջանքն են: Բայց ուսոյց Տէր. եթէ զԱստուած գիտել ոչ ոք կարէ, այլ ոչ եթէ Աստուծոյ ուսուցանելով, այսինքն է առանց Աստուծոյ ոչ գիտիլ և ճանաչիլ Աստուծոյ: Բայց նոյն ինքն այս գիտիլս սորա կամք գոն Հաւրն. քանզի ծանիցեն զնա, որոց յայտնեսցէն Որդի. առ այս զՈրդին յայտնեաց Հայրն, զի նովաւ ամենեցուն երևեսցի և զայնոսիկ, որք հաւատացինն նմա, յիրաւի յանապականութիւն և ի յաւիտենական հանգիստն ընկալցի. և հաւատալ է նմա՝ առնել զկամսն նորա, իսկ որք ոչն հաւատան և վասն այսորիկ ի բաց փախչին ի լուսոյն նորա, որ բաղձացեալ ցանկացան ինքեանք, խաւարն յիրաւի արգելեալ փակեսցէ: Արդ ամենեցունց յայտնեաց զինքն Հայրն, ամենեցուն զԲանն զիւր տեսանելի արարեալ, և դարձեալ Բանն ամենեցուն ցուցանէր զՀայրն և զՈրդին յամենեցունց տեսեալ: Եւ վասն այսորիկ յիրաւի է դատաստանն Աստու ծոյ ի վերայ ամենեցուն այնոցիկ, որք նմանապէսն տեսին և ոչ նմանապէս հաւատացին:
4. Եւ քանզի ի ձեռն աշխարհիս Բանն յայտնէ զաշխարհարարն Աստուած և ի ձեռն զարդու աշխարհիս զզարդարողն Տէր, և ի ձեռն ստեղծուածոյս զստեղծող արուեստաւորն և ի ձեռն Որդւոյն զծնողն Հայր. և զայսոսիկ զամենայն նմանապէս խաւսին, բայց ոչ նմանապէս հաւատան: Եւ ի ձեռն աւրինացն և մարգարէից նմանաբար | Բանն և զինքն և զՀայրն քարոզեաց և լուան ամենայն ժողովուրդքն, այլ ոչ նմանապէս ամենեքին հաւատացին: Եւ ի ձեռն նոյն ինքն Բանին տեսանելի և շաւշափելի եղեալ Հայրն ցուցա [p.23] նիւր. զի թեպէտ և ոչ ամենեքին նմանապէս հաւատացին նմա, այլ ամենեքին՝ տեսին յՈրդւոջ զՀայրն, քանզի տեսանիլն Որդւոյն Հաւրն է, իսկ անտեսանիլն Հաւր՝ Որդւոյն: Եւ վասն այսորիկ ամենեքին զՅիսուսէ խաւսէին, իբրու զի անդ էր նա և մաւտ և Աստուած անուանէին, այլ և դևք տեսանելով զՈրդին՝ ասէին. «Գիտեմք զքեզ, ո ես սուրբդ Աստուծոյ »: Եւ փորձիչն բանսարկու սատանա, տեսանելովխզնա ասէր, եթէ Որդի ես Աստուծոյ 2. ամենեքին տեսանելով և՛ խաւսելով զՈրդի և զՀայր, բայց ոչ ամենքին հաւատալով:
5. Քանզի պարտ և արժան էր յամենեցունց վկայիլ ճշմարտութիւն. այնոցիկ, որք հաւատայինն՝ յիւրեանցն հաւատալով փրկութիւնն. իսկ այնոցիկ, որ ոչն հաւատացին՝ յիւրեանցն դատապարտութիւն, զի ամենայն ինչ յիրաւի դատապարտեալ լիցի և որոշեալ և ի Հաւրն և յՈրդին հայամենեցունց վկայեսցի. այսինքն է յամենեցունց հաստատեսցի, յամենեցունց առնլով վկայութիւն․ և յիւ րոցն, զի սիրելիք և յաւտա րացն, զի թշնամիք. քանզի այն է ճշմարիտ և անհակաճառ ապացոյց, որ և ի նոցունց իսկ ի թշնամեացն զկնի քո վկայութեանն ի հրապարակ բերիցէ. նովիմբ իսկ ինքնատեսութեամբն պատկառիմք և յամաւթ եղեալք յայնմանէ որ առաջի կայր իրքն և վկայէին. և ոսոխք լինէին և կամէին ոչ գոլ ճշմարիտ զիւրեանց վկայութիւնն: Արդ ոչ այլ էր ճանաչեցեալն և այլ ասողն, Ոչ ոք գիտէ զՀայրն, այլ մի և նոյն, զամենայն ինչ հնազանդելով նմա Հաւրն և յամենեցունց առնլով վկայութիւն, զի ճշմարիտ մարդ և զի ճշմարիտ Աստուած է. ի Հաւրէն, ի Հոգւոյն, ի հրեշտակացն, յաշխարհէս, ի մարդկանէ, յապստամբութեանն այսոց և ի դիւաց և ի նոյն ինքն ի հակառակէն և հուսկ յետոյ ի մահուանէ: Իսկ զամենայն ինչ Որդին արբանեկելով Հաւր կատարէ իսկզբանէ մինչ ի կատարած և առանց նորա ոչ ոք կարէ ճանաչել զԱստուած: Քանզի գիտութիւն Հաւր՝ Որդի, իսկ գիտութիւն Որդւոյ՝ ի Հաւրէ, ի ձեռն Որդւոյ յայտնեալ. և վասն այսորիկ Տէր ասէր. «Ոչ գիտէ զՀայր եթէ ոչ Որդի, և ոչ զՈրդի՝ եթէ ոչ [p.24] Հայրն և որոց Որդին յայտնեսցէ» : Քանզի «յայտնեսցէն» ոչ միայն ի վերայ հանդերձելոցն ասացեալ է, իբրու եթէ յայնժամ սկսեալ է Բանին երևեցուցանել զՀայրն, յորժամ ի Մարիամայն ծնաւ, այլ հասարակապէս ի վերայ ամենայն ժամանակի կայր: Քանզի իսկզբանէ գոլով Որդին ընդ իւրում ստեղծուածին, յայտնէ ամենեցուն զՀայրն, ոյց կամի և յորժամ կամի և որպէս կամի: Եւ վասն այորիկ յամենեսին և ի ձեռն ամենեցուն մի Աստուած Հայր և մի Բան և մի Հոգի և մի փրկութիւն ամենեցուն՝ հաւատացելոցն ի նա:
12
Արդ՝ և Աբրահամ ի Բանէն զՀայրն ուսեալ, զԱրարիչն երկնի և երկրի?, զսա Աստուած խոստովանէր. և զառ ի մարդիկ գալուստ Որդւոյն Աստուծոյ ուսեալ, ի ձեռն որոյ հանդերձեալ էր զաւակն նորա լինել` իբրև զաստեղս երկնից , ցանկա զաւրն տեսանել, զի և ինքն պարապատեսցի ընդ Քրիստոսի. և ի ձեռն Հոգւոյն մարգարէաբար զնա տեսեալ, ցնծացաւ : Վասն որոյ և այն, որ ի զաւակէն նորա էր, Շմաւոն, փոխանակ նորա լցեալ կատարէր զխնդութիւն զՀայրապետին և ասէր. «Այժմ` արձակես զծառայ քո Տէր, ըստ բանի քում խաղաղութեամբ. զի տեսին աչք իմ զփըրկութիւնս քո, զոր պատրաստեցեր ըստ դիմաց ամենայն ժողովրդոց. լոյս ի յայտնութիւն հեթանոսաց և փառք ժողովրդեան քում Իսրայէղի» : Եւ հրեշտակքն խնդութիւն մեծ՝ որք հսկէինն և արթուն էին ի գիշերին, հովուացն աւետարանեցին : Այլ և Եղիշաբէթ ասէ. «Մեծարեսցէ անձն իմ զՏէր և ցնծացաւ հոգի իմ յԱստուած փրկիչ իմ» : Իջեալ ի վայր ցնծութեանն Աբրահամու յայնոսիկ, որ ի զաւակէն նորա արթունն էին և հսկէին և տեսանէին զքրիսև հաւատային նմա *. անդրէն ընդդէմ բախեալ առա քէր դարձեալ և ի վեր երթայր խնդութիւնն յՈրդւոյն յԱբրահամեայն, յոր և ցակացաւ զաւրն գալստեան Տեառն [p.25] տեսանել: Արդ բարւոք Տէր վկայէ նմա ասելով. «Արրահամ Հայր ձեր ցանկացաւ, զի տեսցէ զաւրն զիմ. ետես և խնդաց» ':
13
Ոչ միայն վասն Աբրահամու զայս ասաց, այլ ցուցցէ, թէ ամենեքին, որոց երբէք ի սկզբանէ ծանուցաւ Աստուած և զգալուստն Տեառն մարգարէացան, ի նոյն ինք յՈրդւոյն առին զյայտնութիւն այն”, որ ի վերջին ժամանակս տեսանելին և շաւշափելի եղև և խաւսեցաւ ընդ մարդկանս, զի ի քարանց յարուսցէ որդիս Աբրահամու և լցեալ կատարեսցէ զխոստումնն, զոր խոստացաւ նմա Աստուած և արասցէ զզաւակն նորա իբրև զաստեղս երկնից , | որպէս Յովհաննէս ասէ Մկրտիչ. «Քանզի կարէ Աստուած ի քարանցս յարուցանել որդիս Աբրահամու» : Եւ զայս արար Յիսուս. ի քարանց պաշտմանէ ի բաց կորզեալ եհան զմեզ և ի խիստ և յանպտուղ ազգակցութենէն ի բաց փոխեաց զմեզ և զնմանն Աբրահամու հաւատս արար ի մեզ, որպէս և Պաւղոս վկայէ՝ զմեզ ասելով գոլ որդիս Աբրահամու, ըստ նմանութեան հաւատոյն և խոստման ժառանկութեանն : Արդ՝ իբրու զի մի է և նոյն Աստուած, որ կոչեաց ինքն զԱբրահամ և ետ նմա խոստումն, և սա է Արարիչն որ և ի ձեռն Քրիստոսի զ՚ի հեթանոսացն հաւատացեալս լուսաւորս յաշխարհի կազմելով. Քանզի «դուք էք, ասէ, լոյս աշխարհի» *, այսինքն է իբրև աստեղք երկնի. և զսա միշտ որպէս ցուցաք ոչ ոք գիտէ, եթէ ոչ Որդի և որոց Որդին յայտնեսցէ: Իսկ յայտնէ ամենեցուն Որդին, որոց կամի գիտիլ Հայրն. և ոչ առանց հաճութեան Հաւրն և ոչ առանց սպասաւորութեան Որդւոյ ծանիցէ ոք զԱստուած: Եւ վասն այսորիկ ասէր ցաշակերտսն Տէր, եթէ «Ես եմ ճանապարհ և ճշմարտութիւն և կեանք և ոչ ոք գայ առ Հայր եթէ ոչ ինև. [p.26] եթէ ծանեայք զիս և զՀայրն իմ ծանիջիք. այսուհետև ծա նեայք զնա և տես|էք» 1. յորոց երևի, զի ի ձեռն Որդւոյ, այսինքն է ի ձեռն Բանին ճանաչի:
14
Եւ վասն այսորիկ հրէայք վրիպեն յԱստուծոյ, զԲան նորա ոչ ընդունելով, այլ կարծեն ի ձեռն նորին ինքն Հաւրն առանց Բանին, որ է առանց Որդւոյն, կարել գիտել զԱստուած, ոչ գիտացեալ զայն, որ մարդկային ձևովս խաւսեցաւ ընդ Աբրահամու”, և դարձեալ ընդ Մովսէսի, ասաց. «Տեսանելով տեսի զչարչարանս ժողովրդեան իմոյ յԵգիպտոս և իջի փրկել զնոսա» : Զայսոսիկ Որդին՝ Բանն Աստուծոյ ի սկզբանէ գործէր, ոչ կարաւտեալ Հաւրն հրեշտակաց, զի արասցէ զաշխարհ և ստեղծցէ զմարդն. վասն որոյ և աշխարհն եղև և ոչ դարձեալ տարակուսեալ և պիտեցեալ սպասաւորութեան առ ի յարարչութիւն եղելոցն և ի տնաւրէնութիւն յըստ մարդն գործոյ, այլ ունելով բազում և անբաւ զսպասաւորութիւնն , քանզի արբանեկէ նմա իւր ծնունդն յառ ամենայն ինչ և իւր ձեռքն, այսինքն է Որդին և Հոգին, Բանն և Իմաստութիւնն, որոց արբանեակք են և սպասաւորք և ի ձեռամբ անկեալք ի պաշտաւն սպասաւորութեան ամենայն հրեշտակք: Արդ՝ ընդունայնք են և սնո տիք, որք ի ձեռն այնը՝ Ոչ ոք գիտէ զՀայր, եթէ ոչ Որդի , ղայլ ոմն ի ներքս բերեալ մուծանեն ան|գիտելի հայր:
15
Եւ ընդունայն է և Մարկիովս և որք նմա լսեն, որք արտաքս հանեն ի ժառանք Բենէ զԱբրահամ, որում Հոգին ի ձեռն բազմաց, բայց ահա և ի ձեռն Պաւղոսի վկայէ, զի հաւատաց Աստուծոյ և համարեցաւ նմա յարդարութիւն : Տի նաև Տէր իսկ առաջին ի քարանց յարուցանել նմա որ- [p.27] դիս՝ և արարեալ զզաւակն նորա իբրև զաստեղս երկնից 2, ասելով թէ. «Եկեսցեն յարևելից և յարևմտից, ի հիւսիսոյ և ի հարաւոյ և բազմեսցին ընդ Աբրահամու և ընդ Սահակայ և ընդ Յակովբու յարքայութեանն երկնից»: Եւ դարձեալ ասէ ցհրէայսն. «Յորժամ տեսջիք զԱբրահամ և զԻսահակ և զՅակովբ և զամենայն զմարգարէսն Աստուծոյ յարքայութեան Աստուծոյ և զձեզ արտաքս հանեալս» *: Արդ յայտնէ, զի որք ընդդէմն ասեն փրկութեան նորա և զայլ ոն արտաքս քան զայն, որ զխոստումն արար Աբրահամու, կռաստեղծեն Աստուած, արտաքոյ են արքայութեանն Աստուծոյ և բա. ցաժառանգք յանապականութենէն, անդոսնելով և հայհոյելով զԱստուած, որ յարքայութիւնն երկնից եմոյծն զԱբրահամ և զզաւակն նորա, որ է եկեղեցի, ի ձեռն Յիսուսի Քրիստոսի զորդեգրութիւնն անդէն առեալ և զժառանգութիւնն զԱբրահամու խոստմանն | :
16
Քանզի թերանցակ լինէր և խնդրէր վրէժ զաւակին նորա Տէր, արձակելով ի կապանացն և կոչելով անդրէն առ փրկութիւնն, որպէս ի կնոջէն, որ ի նմանէն բժըշկեցաւ՝ արար երևելի, ասելով այնոցիկ, որք ոչ զնմանն Աբրահամու հաւատ ունէին. «Կեղծաւորք, իւրաքանչիւր ոք ի ձէնջ յաւուր շաբաթու ոչ լուծանէ զեզն իւր կամ զէշ և տարեալ տա ջուր. իսկ զսա, որ է դուստր Աբրահամու, զոր կապեաց սատանա ութ և տասն ամաւք, ոչ էր արժան լուծանել ի կապանացս յայսմանէ յաւուր շաբաթու» : Արդ երևելի է, զի զնմանսն Արրահամու զհաւատացեալսն նմա լուծանէր և կենագործէր և ոչ տարաւրինէր՝ զայս առնելով յաւուրն շաբաթու: Քանզի ոչ արգելոյր աւրէնքն բժշկել զմարդիկ յաւուրն շաբաթու, յոր և թլփատեացն զնոսա յայսմ աւուր: Եւ զի յաղագս ժողովրդեանն սպաս պաշտամանն հրամայէր քահանայիցն կատարել, այլ և զանասունն կենդանեացն [p.28] զրուժանս սպասաւորութեան ոչ արգելոյր: Տի նաև Սելովամ բազում անգամ ի շաբաթու բժշկէր և վասն այսորիկ դեգերէին անդ բազումք: Յաւուր շաբաթու ի բաց կեալ հրամայէր զնոսա աւրէնքն յամենայն ծառայական գործո|յ պաշտամանն, այսինքն է՝ յամենայն աւելաստացութենէ, որ ի ձեռն վաճառի և այլ ևս երկրային հնարիցս եղեալ է: Իսկ զՀոգւոյն զգործս, այն որ ի ձեռն բարուց և խրատուց և բանից, ի բարեգործութիւն մերձաւորաց, խրատ տայր լինել: Եւ վասն այսորիկ Տէր յանդիմանէր, որք յանիրաւն և ի զուրն ամբաստանէին զնմանէ, զի յաւուր շաբաթուցն բժըշկէր, քանզի ոչ լուծանէր, այլ լնոյր զաւրէնսն, զմեծի ղքահանայապետին զգործ կատարելով, քաւելով հաշտեցուցանելով ընդ մարդկան զԱստուած 2 և մաքրելով զբորոտացեալսն և զհիւանդսն բժըշկելով և մեռանելով ինքն, զի արտաքս ընկեցեալ և ի բաց որոշեալ զմարդն ելցէ ի պատուհասէն և դարձցի աներկիւղ առ իւր ժառանգութիւն:
17
Եւ առնողն յառաջիկայցն կերակուր ի շաբաթու քաղցելոցն ոչ արգելոյր աւրէնքն, բայց հնձելն և ժողովելն ի շտեմարանս ի բաց ուսուցանէր: Եւ վասն այսորիկ Տէր այնոցիկ, որք խոշտանկէինն ըստգտանաւք զաշակերտսն, զի զհասկն փշրէին և ուտէին, ասէր թէ՝ «Եւ զայս ոչ է ընթերցեալ ձեր, զոր արար Դաւիթ, յորժամ քաղցեաւն, զիարդ էմուտ ի տուն Աստուծոյ և զհացսն զառաջի եդեալսն կերաւ և ետ այնոցիկ, որք ընդ իւրն էին, զոր ոչ էր արժան ուտել, բայց միայն քահանայիցն» 3: Ի ձեռն ճառից աւրինացն զաշակերտսն մխիթարելով և սփոփելով և նշանակելով, իբրու թէ պարտ և արժան է ազատ կամակար լինել քահանայիցն: Եւ քահանայ ճանաչիւր առ Աստուծոյ Դաւիթ, զի թէպետ և ի Սաւուղա հալածիւր. քանզի ամենայն թագաւոր արդար քահանայական ունի` դաս. և քահանայք են և ամենեքին Տեառն աշակերտքն՝ ոչ ագարակս, և ոչ տունս ժառանկելով աստ, այլ հանապազ սեղանւոյն պարապեալք և զառ ի յԱս- [p.29] տուածն կատարելով պաշտամունս: Յաղագս որոյ և Մովսէս յԵրկրորդ Աւրէնսն յաւրհնութեան Ղևեա ասէ. «Որ ասէ ցՀայր իւր և ցմայր՝ ոչ տեսի զքեզ և զեղբարս իւր ոչ ծանեաւ և յորդւոց իւրոց անծանաւթ եղև, պահեա զպատուիրան քո և զուխտ կտակարանի քո» : Եւ ոյք են, որք թողին լքին զհայր և զմայր և յամենայն ընտանեաց ի բաց հրաժարեցին վասն Բանին Աստուծոյ և կտակարանի նորայ, բայց աշակերտքն Տեառն, յաղագս որոց դարձեալ Մովսէս՝ «Ժառանգութիւն վիճակի, ասէ, ոչ եղիցի նոցա, քանզի Տէր է նոցա վիճակ իւրեանց» : Եւ դարձեալ՝ «Ոչ եղիցի քահանայիցն Ղևտացւոցն բոլոր ազգին Ղևեա մասն և վիճակ ընդ Իսրայէլի. երայ խարիք ժառանգութիւն վիճակի նոցա կերիցեն զայս» : Վասն այսորիկ և Պաւղոս. «Ոչ խնդրեմ զտուրսն, այլ խնդրեմ զպտուղն»:Արդ՝ աշակերտացն Տեառն, զղևտական վիճակ ժառանկութեան ընկալելոց, արժան էր նոցա քաղցելոցն զառ ի յանդոցն առնուլ կերակուր, «Քանզի արժանի է գործաւնեայն կերակրոյ իւրոյ»*: Եւ քահանայքն ի տաճարին զշարաթն խեղեն և անպատճառք և անստգիւտք են: Արդ՝ ընդէ՞ր էին անբաղբաղայք. զի իբրու ի տաճարի էին, ոչ աշխարհականս, այլ տէրունեայս կատարէին սպասաւորութիւնըս, զաւրէնսն կատարելով, այլ ոչ անցանելով ըստ աւրէնսն, որպէս այն, որ զանձնէ իւրմէ զչոր փայտն գայր բերէր ի բանակն Աստուծոյ, յիրաւի քարկոծեցաւ : «Բանզի ամենայն ծառ, որ ոչ առնէ պտուղ, ի բաց հատանի և ի հուր արկանի» . և՝ «Որ ոք զտաճարն Աստուծոյ ապականէ, ապականեսցէ զնա Աստուած» *:
18
Արդ՝ իբրու զի մի և նորին գոյացութեան են ամենեքին այսոքիկ, այսինքն է ի միոջէ և ի նոյն Աստուծոյ, որպէս և Տէր ասէ ցաշակերտսն. «Վասն այսորիկ ամենայն դպիր աշակերտեալ յարքայութիւնն երկնից նման է մարդոյ տա- [p.30] նուտեառն, որ արտաքս հանէ ի գանձէ իւրմէ նորս և հինս» 1: Ոչ զայլ ոժս որ զհինսն և զայլ ոմն, որ զնորսն բերէր ի դուրս ուսոյց, այլ զմի և զնոյն: Քանզի տանուտէր Տէր մեր է, որ ամենայն հայրենի տանն տիրէ և ծառայիցն, որ կաւին ևս անխրատք են, զոյգ և կշիռ որոշելով աւրինադրութիւն. իսկ ազատացն և հաւատովքն արդարացելոցն յարմարականս հրաման տալով պատուիրանս և մանկանցն բանալով զիւր ժառանգութիւնն. և դպիր աշակերտեալս յարքայութիւն երկնից զիւրսն ասէր աշակերտս յար, յաղագս որոց և յայլում տեղւոջ ասէ ցհրէայսն. «Ահա առաքեմ ձեզ իմաստունս և դպիրս և վարդապետս. ի նոցանէ սպանջիք և հալածեսջիք ի քաղաքէ ի քաղաք» : Իսկ զ' ի գանձէսն ի դուրս բերեալս հին և նորս, առանց հակառակ բանի, զերկուս կտակարանսն ասէ. հին՝ զառաջին աւրինադրութիւն, և նոր՝ զըստ աւետարանիս քաղաքավարութիւն: Յաղագս որոյ Դաւիթ ասէ. «Երգեցէք Տեառն երգ նոր» 3. և Եսայի՝ «Աւրհնեցէք զԱստուած յաւրհնութիւն նոր. սկիզբն նորա փառաւորի անուն նորա ի ծագաց երկրէ, զառաքինութիւն նորա ի կղզիս պատմեն» *: Եւ Երեմիա. «Ահա դնեմ, ասէ, ուխտ նոր. ոչ՝ որպէս եդի ուխտ ընդ հարսն ձեր» 5 ի լերինն Քորեր: Եւ զերկուսին կտակարանս մի և նոյն տանուտէր ի դուրս եբեր, Բանն Աստուծոյ Տէր մեր | Յիսուս Քրիստոս, որ ընդ Աբրահամուն և ընդ Մովսէսին խաւսեցաւ և մեզ այսրէն հատոյց՝ հաստատեալ ի նորոգութեանս զազատութիւնն, այսինքն է՝ յոլովեալ զառ ի յիւրմէ շնորհն:
19
«Բանզի աւելի է, ասէ, աստ, քան զտաճարին» . իսկ աւելին և նուազն ոչ ի վերայ անհասարակացն և հակառակաց բնութեանն և որք մարտնչին ընդ միմեանս ասացի, այլ ի վերա` համագոյիցն և նոյնէիցն և որք մակաւասար են ընդ միմեանս, բայց միայն բազմութեամը և մեծութեամբ զանազանելոց, որպէս ջուր ջրոյ և լոյս լուսոյ և շնորհք շնոր- [p.31] հի: Արդ՝ աւելի է ազատութեան շնորհք, քան ծառայութեանն աւրինադրութիւն: Վասն այսորիկ և ոչ ի մասնէ, այլ բոլոր աշխարհ արտահեղաւ. բայց մի և նոյն Տէր, որ աւելի քան ղտաճարին և աւելի քան զՍողոմովնին և աւելի քան զՅովնանուն է շնորհելով մարդկան, այսինքն է զիւր զգալուստն և զյարութիւնն ի մեռելոց: Այլ ոչ զԱստուած յայլափոխելով և ոչ զայլ առթելով Հայր, այլ զնոյն ինքն զնա, որ միշտն ունի զաւելին՝ չափելով` տալով ծառայիցն, և յառաջացեալ նոցա առ ի նայն սիրոյ՝ աւելիս և մեծամեծս շնորհելով, որպէս և Տէր ասէր ցաշակերտսն, թէ «Եւ մեծամեծս սոցա տեսՋիք»: Եւ Պաւղոս ասէ. «Ոչ ահա առի, կամ ահա կատարեալ եմ, քանզի մասնէ գիտեմք և ի մասնէ մարգարէանամք. իսկ յորժամ եկեսցէ կատարեալն, խափանեսցին ի մասնէքն» : Արդ՝ եկեալ կատարեցելոյն՝ ոչ զայլ ոք Աստուած կամ Հայր տեսցուք, այլ զսոյն զսա, զոր այժմն տեսանելն փափաքէաք, քանզի երանիք մաքուրք սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն. և ոչ զայլ Քրիստոս, զՈրդի ակնկալեալ ընկալցուք, այլ զսա զՄարիամայս, որ և չարչարեցաւն, յոր և հաւատացաք, զոր և սիրեմք, որպէս և Եսայի ասաց. «Եւ ասասցեն յաւուր յայնմիկ. ահա Տէր Աստուած մեր, յոր և յուսացաք և ցնծա ցաք ի փրկութեան մերում» 4. և Պետրոս ի թղթին. «Եթէ տեսանելով, ասէ, յոր ոչն տեսանելով հաւատայք՝ խնդասՋիք անպատում խնդութեամբ» . և ոչ զայլ ոգի սուրբ ընկալցուք, այլ զայս, որ այժմս է ընդ մեզ և գոչէ Աբրա Հայր, և ի սոսին յայսոսիկ աջեսցուք և յառաջատեսցուք, մինչ զի ոչ ընդ հայելի և ընդ առակս աւրինակաց, այլ ինք նատեսութեամբ" վայել է ի բարեացն Աստուծոյ. այսպէս և այժմ աւելին զտաճարին և աւելին զՍողոմովնին ընկալեալք, որ է դալուստ Որդւոյն Աստուծոյ, ոչ զայլ ոք ուսաք Աստուած արտաքոյ, քան զայն, որ ի սկզբանէն զեկուցաւ Արարիչ և Դասարար` ամենեցուն. և ոչ զայլ ոք Քրիստոս Որդի Աստուծոյ, քան զայն, որ ի մարգարէիցն քարոզեցաւ:
2. Քանզի նոր կտակարանին ծանուցելոյ և յառաջագոյն ասացելոյ ի ձեռն մարգարէիցն՝ և այն որ եդ զկտա- [p.32] կարանսն քարողս իւր, ըստ հաճութեան Հաւրն երևելով մարդկան, որպէս կամեցաւ Աստուած յառաջ կոյս միշտ յառաջել` զյուսացեալսն ի նայ և ի ձեռն կտակարանացն հասանել առ ի յարմարումն փրկութեան: Քանզի մի փրկութիւն և մի Աստուած. իսկ որք յարդարեն զմարդն պատուիրանք՝ բազումք են և ոչ սակաւք աստիճանք որ տանին հանեն զնայ առ Աստուած: Բայց աղէ դու, երկրային թա. գաւորիս, իբրու զի մարդ է, արժան է բազում անգամ մեծամեծս պարագործել առաջատութիւնս հնազանդելոցն իւրոց, իսկ Աստուծոյ ոչ իցէ արժան, իբրու զի ինքն նոյն է միշտ աւելիս, զառ ի յընքենէն շնորհս չափել մարդկութեանս և մեծամեծ պարգևաւք` հանապազորդ պատուել զհաճոյսն իւր: Արդ՝ եթէ յառաջատութիւն է այլ զոմն սուտ իմանալ Հայր` արտաքոյ, քան զիսկզբանէ զեկուցեալն և արտաքոյ քան զայն, որ թուի իւր երկրորդ գտանել, այլ զոք երրորդ ի վերա իմանալ՝ նորին այսորիկ է առաջատութեանն. և յերրորդէն չորրորդ զոք և ի դմանէն այլ ոք դարձեալ և այսպէս միշտ կարծեցեալ առաջատել այսպիսի միտքն և ոչ երբէք ի վերա միոյն կացեալ հաստատեսցին Աստուծոյ: Քանզի ընդհարեալ և բախեալ և ի բաց ոստուցեալ և ի բաց դարձեալ յետս միշտ խնդրեսցէ, և գտցէ և ոչ երբէք զԱստուած, այլ հանապազ յանհաստատութեանն անդնդի ղաւղեսցէ, բայց եթէ ի ձեռն ապաշխարութեան դարձեալ անդրէն ի տեղի դարձեալ, ուստի բախեալ պախեցաւ, հասցէ զմի Աստուած Հայր խոստովանել և հաւանեալ զԴասարարն, զյաւրինացն և ի մարդարէիցն պատմեալ և զ’ի Քրիստոսէն վկայեալ, որպէս ինքն ասէ առ այնոսիկ, որք ըստգտանէին և բամբասէին զաշակերտան նորա, իբրու թէ ոչ պահեն զաւանդ երիցանցն. «Ընդէր դուք անարգէք զպատուիրանն Աստուծոյ վասն աւանդին ձերոյ. քանզի Աստուած ասաց. Պատուեա զհայր քո և զմայր և որ չարախաւսէն զհաւրէ կամ զմաւրէ, մահու վախճանեսցի» : Եւ դարձեալ կրկին անդամ` ասէ ցնոսա. «Եւ անարգեցէք զԲանն Աստուծոյ վասն աւանդին ձերոյ» 2. երևելագոյնս Հայր և Աստուած խոստովանելով Քրիսաոս զայն, որ ասաց յաւրէնս. «Պատուեա [p.33] զհայր քո և զմայր, զի բարի քեզ եղիցի» : Եւ բան Աստուծոյ խոստովանեաց զաւրինացն պատուիրան անսուտն Տէր և ոչ զայլ ոք աստուածաբանելով, բայց զիւրն Հայր:
20
1. Արդ՝ բարւոք և Յովհաննէս յիշեաց զնա, զի ասաց ցհրէայսն. «Քննեցէք զԳիրս, յորս կարծէք զկեանսն յաւիտենից ունել և նոքա են, որ վկայեն վասն իմ. և ոչ կամիք առ իս, զի կեանս ընկալջիք»: Արդ՝ զիարդ վկայէին յաղագս նորա Գիրք, եթէ ի միոջէ և ի նմանէն էին Հաւրէ, յառաջագոյն ուսուցանելով զմարդիկ զգալուստ Որդւոյն նորա և յառաջագւոյն պատմելով զառ ի նայն փրկութիւն. «Զի եթէ հաւատայիք, ասէ, Մովսէսի, հաւատացեալ էր ձեր արդեաւք և ինձ, քանզի յաղագս իմ նա գրեաց» 3: Յիրաւի և արժանապէս, քանզի սփռեալ և սերմանեալ է ամենայն ուրեք ի Գիրս նորա Որդին Աստուծոյ, երրեմն ընդ Արրահամու խաւսելով և երբեմն Նոյի տուեալ չափս և երբեմն խնդրելով զԱդամ և երբեմն Սոդոմացւոցն ի վերա ածելով դատաստան և դարձեալ երևելով և առաջնորդելով Յակովբու, և ի մորենւոյն խաւսելով ընդ Մովսէսի. և ոչ գոյ թիւ ասել՝ յորս ի Մովսէսէ ցուցեալն լինի Որդին Աստուծոյ: Եւ զաւր չարչարանացն նոցա ոչ անտեղեակ եղև, այլ նշանակելով յառաջագւոյն պատմեաց զնա՝ | Փասեակ անուանեալ: Եւ ի նմին յայնմիկ, յորում յառաջ քան զայսքան ժամանակս ի Մովսէսէ յառաջագոյն քարոզեցաւ կրել զչարչարանս Տէրն՝ լնլով զՓասէքն. և ոչ միայն զաւրն, այլ և զվայրն տպաւորեաց և զվերջաժամանակութիւնն և զնշանակ մտին արեգական, «Ոչ կարասցես, ասելով, զենուլ զՓասէքն յոչ ի միում քաղաքացն քոց, որոց Տէր Աստուած քո տացէ քեզ, այլ ի տեղւոջն, զոր ընտրեսցէ Տէր Աստուած քո կոչիլ զանուն իւր ի վերա նորա, անդ զենցես զՊասէքն, երեկուն, առ մուտս արևու» *:
2. Ահա իսկ երևելագոյնս զեկոյց զգալուստն նորա, ասելով. «Ոչ պակասեսցէ իշխան ի Յուդայէ և ոչ առաջնորդ ի յերանաց նորա, մինչև եկեսցէ որում կա մնա, և նա եղիցի [p.34] ակնկալութիւն հեթանոսաց: Կապելով ընդ որթ զյաւանակն նորա և ընդ գնդակ զյաւանակ իշոյն. լուասցէ գինեաւ զպատմուճան իւր և արեամբ խաղողով զարկանելի իւր: Զուարթագին են աչք իւր ի գինւոյ և սպիտակ ատամունք, քան զկաթն» : Արդ՝ խնդրեսցեն, որք զամենայն ինչ քննել, ասել զժամանակն, յորում պակասեաց իշխան առաջնորդ Յուդայէ. և ñ է հեթանոսացն ակնկալութիւն և ո է որթն և յաւանակն նորա և կամ արկանելին. և ոյք են աչքն կամ ատամունքն և ո է գինին. և զմի մի իւրաքանչիւր ոք յառաջասացելոցս հարցեալ քննեսցեն և գտցեն ոչ զայլ ոք, այլ զՏէր մեր Յիսուս Քրիստոս պատմեալ: Եւ վասն այսորիկ նախատելով զժողովուրդ վասն ի յինքն ապաշնորհութեան, ասէ ցնոսա Մովսէս այսպէս. «Ժողովուրդ յիմար և ոչ իմաստունք, զայս Տեառն հատուցանէք» “: Ապա՝ նշանակելով, զի որ ի սկզբանէն հաստատեացն զնոսա և արար Բանն և ի վերջին ժամանակս գնեալ զմեզ և կենագործել, ցուցցի կախեալ զփայտէ և ոչ հաւատասցեն նմա, ասէ. «Եւ եղիցի կեանքն քո կախեալ դէմ յանդիման աչաց քոց և ոչ հաւատասցես ի կեանսն քո» 3. և դարձեալ. «Ոչ սոյն ինքն սա Հայրն քո ստացաւ զքեզ և արար զքեզ և հաստատեաց զքեզ» :
21
1. Եւ զի ոչ միայն մարգարէք, այլ և արդարք բազումք յառաջագոյն ծանուցան ի ձեռն Հոգւոյն զգալուստն և աղաւթիւք խնդրեցին յայն գոլ ժամանակ, յորում դէմ յանդիման երեսաւք տեսցեն զիւրեանց Տէրն և ի բանիցն նորա լուիցեն, Տէր արար երևելի, ասելով ցաշակերտսն. «Բազում մարգարէք և արդարք ցանկացան տեսանել, զոր տէսանէքդ և ոչ տեսին և լսել, զոր լսէքդ և ոչ լուան» : Արդ՝ զիարդ| ցանկացան տեսանել և լսել, եթէ ոչ յառաջագոյն գիտացեալ էր նոցա զգալուստն նորա. և զիարդ գիտացին յառաջագոյն, եթէ ոչ ի նմանէն զկանխագոյն գիտելն ընկալեալ [p.35] էր: Իսկ զիարդ և Գիրք վկայէին յաղագս նորա, եթէ ի միոջէ և նոյն Աստուծոյ ամենայն ինչ միշտ ի ձեռն Բանին յայտնեցաւ հաւատացելոցն և յառաջագւոյն զեկուցաւ և ցուցաւ. երբեմն խաւսելով ընդ իւրում ստեղծուածին և երբեմն աւրինադրելով և երբեմն աղաչելով և յորդորելով և ապա ազատելով զծառայն և Որդի առնելով և ի վայելուչ և յարժանաւոր ժամանակի զանապականութեան մատուցանելով առ կատարելութիւն մարդոյն . քանզի ստեղծ զնա յաճումն, և յաճումն, որպէս գիր ասէ. «Աճեցէք և բազմացարուք» :
2. Եւ այսուիկ Աստուած ի մարդւոյ զանազանեալ է, զի Աստուած առնէ, իսկ մարդն լինի. և նա առնելովխ միշտ նոյն, իսկ սա լինելով և սկիզբն և մէջ և աճումն առնուլ պարտի. և Աստուած բարեգործ է, և ի բարիս վայելէ մարդն. և Աստուած կատարեալ է յամենայնի ինքն ինքեան, զոյգ և հանգէտ և նման, բոլոր լոյս և բոլոր միտք և բոլոր գոյութիւն և աղբեւր ամենայն բարեաց. | իսկ մարդ առաջատութիւն ընդունելով և աճումն զառ ի յԱստուածն, քանզի որպէս Աստուած միշտ նոյն ինքն է, այսպէս և մարդն յԱստուած գտեալ միշտ յառաջատեսցէ առ Աստուած. քանզի ոչ Աստուած դադարեսցէ երբէք բարի առնելով և մեծացուցանելով զմարդն և ոչ մարդըն դադարեսցէ բարի կրելով և մեծանալով յԱստուծոյ: Քանզի աման և ընդունիչ է բարութեան և գործի բաներգութեան նորա մարդ՝ շնորհահատոյց Արարչին, իբրև սպասաւոր. և ընդունիչ արդարադատութեանն նորա մարդ պերախտ և որ անարգէ զստեղծիչն և ոչ հնազանդէ Բանին նորա, որպէս որք աւելին միշտ պտուղ բերեն և հոլովացուցանեն զտէրունական արծաթն՝ տալ խոստացաւ. քանզի «Ծառայ բարի, ասէ, և քաջ և հաւատարիմ, վասնզի ի սակաւուն հաւատարիմ եղեր, ի վերա բազմաց կացուցից զքեզ. մուտ ի խնդութիւն Տեառն քո» , նոյն ինքն Տէր զաւելին խոստանալով:
3. Արդ՝ որպէս այնոցիկ, որք այժմ պտուղ բերեն, զաւելին տալ խոստացեալ է ըստ պարգևի շնորհին իւրոյ, այլ [p.36] ոչ ըստ այլափոխութեան գիտութեան, քանզի նոյն Տէր կայ մնայ և նոյն Հայր յայտնի: Այսպէս և ի հնումն կտակարանի աւելի զպարգևս շնորհին | առատաբար զեղոյր մի և նոյն Տէր և ի ձեռն գալստեան իւրոյ: Քանզի այնոքիկ, որ ի ձեռն սպասաւոր արբանեկացն լուան գալ զարքայութիւն, չափաւոր խնդային, ըստ այսմ, ըստ որում յուսային գալ զնա. իսկ որք և եկեալն տեսին զնա և ազատութեանն հասին և վայելեցին ի պարգևացն նորա, մեծագոյն զխնդութիւնն և աւելագոյն զցնծութիւնն ունին, ուրախ լինել զարքայութեանն զգալուստ, որպէս Դաւիթ ասէ. «Ոգի իմ ցնծասցէ ի Տէր և բերկրեսցէ ի փրկութեան նորա» : Եւ վասն այսորիկ յԵրուսաղէմ` մտեալ նորա, ամենեքին զճանապարհաւն, որք ի Դաւթա կաթոգիք և կղկղաթք հոգով, ծանեան զիւրեանց թագաւորն և ընկեցին ընդ նովաւ զհանդերձս և քաջազուարճ ոստովք զարդարեցին զճանապարհն և մեծաւ խընդութեամբ և ցնծութեամբ գոչէին. «Ովսաննայ Որդւոյ Դաւթի, աւրհնեալ որ գալոց է յանուն Տեառն. ովսաննայ բարձրեալ»”: Իսկ իբրև նախաձեցան չար հազարապետքն, որք բռնահարէին և զրկէին զաղքատսն և զկրտսերսն և տիրէին նոցա, որոց բանն ոչ կայր և վասն այսորիկ ոչ կամէին գալ, զթագաւորն ասէին նմա. «Լսես զինչ սոքա ասեն» 3. ասէ Տէր. «Ո՞չ երբէք ընթերցայք՝ ի բերանոյ տղայոց և ստնդիեցաց յարմարեցից զաւրհնութիւն *, զ՚ի Դաւթայն յորդին Աստուծոյ ասացեալ ի նմանէն եղեալ և ցուցեալ. նշանակելով նոցա ոչ զաւրութեամբ գիտել զգիրս և ոչ զտնաւրէնութիւնն Աստուծոյ: Իսկ նմա գիտել զի մարգարէիցն քարողեալ Քրիստոս, որոյ անունն յամենայն երկիր զարմանի, ի բերանւոյ տղայոց և ստնդիեցաց և զաւրհնութիւնն յարմարեալ նորա Հաւրն, վասն որոյ և համբարձաւ մեծ վայել չութ իւն նորա գեր ի վերոյ երկնից։
4. Արդ՝ եթէ նոյն ինքն նա եկեալ է, յառաջագոյնն պատմեալ ի մարգարէիցն քարոզեալ Որդի Աստուծոյ Տէր մեր Յիսուս Քրիստոս և գալուստն նորա յոլով զշնորհն և զմեծ պարգևն ստացոյց ընկալաւղացն զնա, երևելի է, զի [p.37] և Հայրն նոյն քարոզիւր և ոչ զայլոյ Հաւր գիտութիւնն արար ի մեզ կեալ, այլ զայն որ Էն և ի սկզբանէ քարոզեցաւ, զազատութիւնն եբեր, որք աւրինաւոր ըստ յաւժարութեանն սրտիցն իւրեանց ծառայեն նմա. իսկ այնոցիկ, որք ամահողք և արհամարհոտք և ոչ հնազանդին Աստուծոյ առ ի փառս մարդկան, զարտաքին մաքրութիւնսն յաւրինակ և գաղափար հանդերձելոցն տուեալ եղեն ըստ վերագրելոյ յաւրինացն՝ ի ձեռն առժամանակեացն զյաւիտենականսն, | և ի ձեռն երկնայնոցն զերկնայինսն, պատճառաւղացն աւելագոյն զգուշանա խտրէ զասացելոցն իբրև խնամողագունաց նոցա վասն Աստուծոյ, բայց ի ներքուստ լի են կեղծաւորութեամբ և աւելաստացութեամբ և այլ ևս չարութեամբ. զայն որ ամենևինն իսպառ էր, ած ի վերա զկորուստն, ի բաց կրճեալ ի նորա կենացն:
22
1. Քանզի երիցանցն նոցա աւանդ ընձեռութիւնն, զորս զգուշանալն և խրատել և պահելն բաղբաղէին, ընդդէմ էին Մովսէսեան աւրինադրութեան: Եւ վասն այսորիկ Եսայի ասէ. «Վաճառականք քո խառնեն զգինի ընդ ջուր» 1, այսինքն է՝ ընդ սեռնութիւն և սաստկութիւն Աստուծոյ զվրի զպատուիրան զերիցանցն աւանդութիւն, որպէս և Տէր արար` երևելի, ասելով նոցա. «Ընդէր դուք անցանէք զպատուիրանաւն Աստուծոյ, վասն աւանդի ընձեռութեան ձերոյ»ն: Եւ ոչ միայն ի ձեռն յանցանացն անկոսնէին և անհաստատ առնէին զաւրէնսն Աստուծոյ, խառնելով զգինին ընդ ջուր, այլ և առանձինն իմն զիւրեանց աւրէնսն հակառակագծեցին, զոր մինչև ցայժմ` փարեսական կոչեն, յորմէ է ինչ որ ի բաց բառնան և է ինչ որ յաւելուն և է ինչ զոր և կամէին շրջել, մեկնեն, որով և վարինն առանձինն վարդապետքն իւրեանց, որք կամին վրէժխնդիրք լինել աւրինացն Աստուծոյ, որ յանձանձէ զնոսա ի գալուստն Քրիստոսի: Ոչ հնազանդեցան, այլ զՏէրն խոշտանկեցին ի շաբաթսն բժշկելով, զոր որպէս յառաջագոյնն ասացաք, ոչ [p.38] արգելոյին աւրէնքն. և քանզի ինքն ըստ իրաց իմն բժշկէր թլփատելով զմարդն ի շաբաթու, և զինքեանս ոչ կշտամբէին ի ձեռն աւանդին ընձեռնութեանն և ի ձեռն յառաջ ասացելոց փարեսական աւրինացն, անցանելով ըստ պատուիրանաւն Աստուծոյ, և զշարունակագոյնն ոչ ունելով աւրինացն զառ ի յԱստուածն սէր:
2. Եւ վասն զի այս առաջին և մեծ պատուիրան է և երկրորդ՝ առ ի մերձաւորն, Տէր ուսոյց, զբոլոր զաւրէնսն և զմարգարէսն կախիլ` ասելով զպատուիրանացս զայսոսիկ: Եւ ինքն այլ ինչ մեծ պատուիրան, քան զայս պատուիրան, այլ զսոյն զայս վերստին նորոգեաց իւրոյ աշակերտացն, զԱստուած սիրել ի բոլոր սրտէ հրամայեալ և զմերձաւորն՝ իբրև զանձինս : Ապա թէ յայլմէ իջեալ էր ի հաւրէ, ոչ էր նորա այն, որ յաւրինանցն առաջին էր և մեծ պատուիրանն ի վայր առեալ, այլ ամենայն իրաւք փորձիւր մեծ ինչ քան զսա, կատարելւոյն Հաւրէ իջուցանել, և ոչ աւրինադրին պատուիրանաւն վարիլ: Եւ Պաւղոս լրութիւն աւրինացն ասէ զսէրն 2 և այլոցն ամենեցուն խափանեցելոց կալ մնալ՝ հաւատ, 1, յոյս, սէր, և մեծ քան զամենեսին զսէրն *. և ոչ գիտութիւն առանց ի յԱստուածն սիրոյ աւգուտ ինչ առնէ և ոչ խորհրդոց հասումն և ոչ հաւատ և ոչ մարգարէութիւն, այլ ամենայն ինչ սնոտիք և բոկականք է, առանց սիրոյ և զսէրն կատարեալ գործել մարդւոյն և ել կատարեալ սիրաւղին, և յարդեան, յաւիտենիս և ի հանդերձելումն: Քանզի ոչ երբէք դադարեսցուք սիրելով զԱստուած, այլ որչափ աւելի պղցուք ի նա, այսուիկ աւելի զնա սիրեսցուք:
23
1. Արդ՝ յաւրէնսն և յաւետարանին առաջնոյ և մեծի պատուիրանին նորին այսորիկ ելոյս, սիրել զՏէր Աստուած ի բոլոր զաւրութենէ և երկրորդին նմանապէս սիրել զմերձաւորն իբրև զինքն, միևնոյն ցուցանի աւրինադիր, քանզի շարունակագոյնք կենացն պատուիրանք, առ երկուսինն նոյնք [p.39] ելով, զնոյն ցուցին Տէր, զոր մասնական պատուիրանս յարմարականս երկաքանչիւր ոք ի նոցանէն հրամայեաց, իսկ զընթհանուրսն և զգլխաւորականագոյնսն, առանց որոց ապ. րել ոչ է, երկոցունց զնոյն խրատ տուեալ ասաց: Իսկ զո ոք արդևք | պատկառեցուցեալ զանգիտեցուսցէ Տէր, ոչ յայլմէ Աստուծոյ ասել զաւրէնսն, այսպէս ասելով ի նմանէն ուսելոց բազմութեանցն և աշակերտացն. «Յաթոռն Մովսէսի նստան դպիրքն և պարիսացիքն. զամենայն ինչ, որ ինչ միանգամ ասասցեն ձեզ՝ պահեսջիք և արասջիք, իսկ ըստ գործոց նոցա մի առնիջիք. քանզի ասեն և ոչ առնեն. բայց կապեն բեռինս ծանունս և դնեն ի վերա ուսոց մարդկան, իսկ ինքեանց և ոչ մատամբ անգամ կամին մղել զնոսա '»: Արդ՝ ոչ զՄովսէսեան աւրէնսն ըստգտանէր, զոր մանաւանդ յառաջ մինչ չև ևս Երուսաղէմ հաստատեալ էր, խրատ տայր լինել, այլ զնոսա յանդիմանէր, որք զբայս աւրինացն արտաքս հանէին պատմելով, բայց սինք և ունայնք ի սմանէ էին, վասն այնորիկ տարաւրինեալք Աստուած և ի մերձաւորն, որպէս և Եսայի ասէ. «Ժողովուրդքս այս շրթամք զիս պատուեն, բայց սիրտ իւրեանց հեռի է յինէն. ընդունայն ուրեմն պաշտեն զիս, ուսուցանելով զվարդապետութիւնս պա տուիրանս մարդկան» 2: Ոչ զայն, որ ի ձեռն Մովսէսի աւրէնսն ետ՝ ասելով պատուիրանս մարդկան, այլ զաւանդս ընձեռութեան երիցանցն իւրեանց, զսուտ ստեղծեալսն, որոց վրէժխընդիր լինելով անարգ էին և անգոսնէին զաւրէնսն Աստուծոյ և վասն այսորիկ և ոչ Բանին նորա ոչ հնազանդեցան: Եւ այս է այն, որ ի Պաւղոսէն ասացաւ յաղագս նոցա . «Բանզի անգիտելով զարդարութիւնն Աստուծոյ և զիւրեանց արդարութիւնն կամեցեալք կացուցանել, արդարութեանն Աստուծոյ ոչ հնազանդեցան: Քանզի կատարած աւրինացն Քրիստոս է յարդարութիւն ամենայնի, որ հաւատայ» 3: Եւ զիարդ կատարած աւրինացն Քրիստոս է, եթէ ոչ և սկիզբն ինքն եղեալ էր. քանզի որ զկատարածն ի վերա ածէ, նա և սկիզբն դործեաց. և սա ինքն է, որ ասէին ցՄովսէս. «Տեսանելով տեսի զչարչարանս ժողովրդեան իմոյ որ յԵդիպ- [p.40] և իջի կորզել զնոսա» 1: Ի սկզբանէ ընդելեալ և վորեալ Բանն Աստուծոյ ելանել և իջանել ի փրկութիւն վշտացելոցն:
Եւ զի յառաջագոյն խրատէր աւրէնքն զմարդն զհետ երթալ զԲրիստոսի, ինքն արար երևելի այնմ, որ եհարց ցնա, զի՞նչ արարեալ զյաւիտենական կեանսն ժառանգեսցէ՝ այսպէս տուեալ պատասխանի. «Եթէ կամիս ի կեանսն մըտանել, պահեա զպատուիրանս». և նորա հարցեալ զորս՝ դարձեալ Տէր. Ո՛չ շնասցիս, ոչ սպանցես, ոչ գողասցիս և ոչ սուտ վկայեսցես: Պատուեա զհայը և զմայր. սիրեսցես զմերձաւորն | իբրև զքեզ»2: Իբրու աշտիճանս իմն և քայլս առաջադրեալս զպատուիրանս աւրինացն առ ի կեանսն ճանապարհի կամաւղացն երթեալ զհետ նորա: Քանզի միում ասելով՝ ամենեցուն ասէր. իսկ նորա ասացեալ զամենայն արարեալ. և դէպ զի ոչ արարելոյ, ուր եթէ ոչ, ոչ էր ասացեալ պահեա զպատուիրանս, յանդիմանելով Տէր զաւելաստացութիւն նորա, «Եթէ կամիս, ասէ, կատարեալ գոլ, երթ վաճառեա զստացուածս քո և բաշխեա աղքատաց, և եկ, հետևեցիր ինձ» ?. զառաքելոցն վիճակ խոստացեալ այնոցիկ, որք այնպէսն գործեցին: Այլ ոչ եթէ զայլ ոք Աստուած Հայր պատմեալ այսոցիկ, որք զհետ երթան նմա, արտաքոյ քան զայն, որ ի սկզբանէ յաւրինացն քարոզեցաւ. և ոչ զայլ ոք Որդի, և ոչ մայր մտածութիւն յաւետինի ախտաւորի և վերջութեան պակասի եղելոյ և ոչ երեսուն յաւիտեանցն լրութիւն, որ ունայն և թափուր և անհաստատուն ցուցաւ, և ոչ զայն որ յայլոցն ևս յաղանդաց սուտ արարաւ առասպելաբանութիւն, այլ առնել զպատուիրանսն, զոր ի սկզբանէ պատուիրեաց Աստուած և զառաջին աւելաստացութիւն ագահութեանն ի ձեռն գործոց բարեաց լուծանել և զհետ երթալ Քրիստոսի: Եւ քան| զի ստացուածոցն յաղքատսն բաշխումն լուծումն է առաջելոյ աւելաստացութեան ագահութեանն, Զաքէ արար երևելի, ահա ասելով. «Զկէս ստացուածոցն տաց աղքատաց և եթէ զուրուք ինչ զլացա, անդրէն հատուցանեմ` չու րեքպատիկ» 5: [p.41]
24
1. Եւ զի Տէր զբնականսն աւրինացն, ի ձեռն որոց մարդ արդարանայ, զորս և յառաջ քան զաւրինադրութիւնն պահէին, որք հաւատովք արդարանային և հաճոյ լինելով նոքա Աստուծոյ, ոչ էլոյծ, այլ և սաստկացոյց, և մեծացոյց և ելից, ի բանիցն իւրոց ցուցանի. «Քանի ասացեալ, ասէ, առաջնոցն՝ ոչ շնասցես, բայց ես ասեմ ձեզ՝ թէ ամենայն, որ տեսանէ զկին առ ի ցանկալ նմա, ահա շնացաւ զնա ի սրտի իւրում: Եւ դարձեալ ասացաւ. ոչ սպանցես. բայց ես ասեմ ձեզ, զի ամենայն, որ բարկացեալ եղբաւր` իւրում զուր՝ դատապարտ եղիցի ի դատաստանին: Եւ ասացաւ. Σ UNLIM երդնուցուս, բայց ես ասեմ ձեզ և ոչ երդնուլ բնաւ, այլ եղիցի այոյն այոյ, և ոչն ոչ» '. և որ միանգամ այլ ինչ այսպիսիք են. քանզի ամենեքին սոքա ոչ ընդդի մութիւն և լուծումն առաջնոցն պարունակեն, զոր միանգամ ի Մարկիոխէ յերգս արկեալ ծաղը առնեն, այլ լրութիւն և սաստկութիւն առաւելութեան, որպէս ինքն ասէ. «Եթէ ոչ առաւելեսցի արդարութիւն ձեր աւելի քան զդպրացն և զփարիսեցւոցն, ոչ մտջիք յարքայութիւն երկնից»2: Եւ զի՞նչ էր աւելին. նախ առաջին՝ ոչ միայն ի Հայրն, այլ և յՈրդին նորա ահա երևեալ հաւատաց, քանզի սայ էր, որ ի հասարակութիւն միաբանութեան և միութիւն զմարդն ածելով Աստուծոյ և ապա ոչ միայն ասել, այլ և գործել. քանզի նոքա ասէին և ոչ առնէին 3. և ոչ միայն ի չարահաւ գործոցն ի բաց կալ, այլ և ի խորհրդոցն. իսկ զայսոսիկ ոչ ընդդիմացեալ աւրինացն ուսուցանէր, այլ լնլով զաւրէնսն և բնակեցուցանելով զարդարութիւն աւրինացն ի մեզ: Իսկ ընդդիմանալ աւրինացն էր, զոր ինչ մի անգամ նա հրաժարեցուցանէ լինել զայսոսիկ հրաման տալ իւրոց աշակերտացն առնել էր: Իսկ ոչ միայն ի հրաժարելոցն յաւրինաց, այլ և ի ցանկութեանցն նոցա ի բաց կալ՝ ոչ ընդդիմացելոց էր, որպէս յառաջագոյն ասացաք, և ոչ այսր, որ քակէ զաւրէնսն, այլ որ լնուն և առաւելու սաստկապէս: [p.42]
2. Քանզի աւրէնքն, իբրու զի ծառայից եդեալ էր, ի ձեռն արտաքնոցն և մարմնականաց խրատէր զոգին, իբրև ի ձեռն կապանաց նուաճելով և ածելով ի սպաս պաշտաման պատու իրանացն, որպէս զի ուսցի մարդն հաւանել Աստու ծոյ: Իսկզբանն ազատեալ զհոգին ի ձեռն նորա զմարմինն կամաւորապէս մաքրանալ ուսուցանէր, որոց եղելոյ ի հարկէ ի բաց բառնան ի ծառայութենէն կապանաց, քանզի ընդելեալ և սովորեալ էր ի նոսա ահա մարդն և առանց կապանաց երթալ զհետ Աստուծոյ. բայց սաստկապէս ւելուլ զաւրէնսն ազատութեան և զառ ի թագաւորն հնազանդութիւն աճեցուցանելով, զի մի յետս կոյս ոք ընդ կրուկ դարձեալ անարժան երևեսցի ազատողին. իսկ զառ ի տանուտէրն մտերմութիւն և զհլութիւն հնազանդութեան գոլ այսմիկ և ծառայից և ազատաց, բայց աւելագւոյն համարձակութիւն քաջալերութեան ունել ազատացն, վասն աւելիսն և փառաւորագոյնսն բանարարութեան սպասաւորութեան ազատութեան, քան զայն, որ ծառայութեան սպասաւորութիւն էր: Եւ վասն այսորիկ Տէր փոխանակ ոչն շնալոյ՝ զոչն ցանկալ երաշխաւորեալ աւանդեաց մեզ. և փոխանակ ոչն սպանանելոյ՝ զոչն բարկանալ '. և փոխանակ տասանորդելոյն՝ զամենայն ստացուածս աղքատացն բաղ խելով”. և ոչ միայն զմերձաւորսն, այլ և զթշնամիսն սիրել. և ոչ միայն առատատուս ստուս և հասարակս և ընկեր|ասէրս գոլ, այլ և այնոցիկ, որք հանեն ինչ զմեր, ձրի շնորհողս: «Քանզի այնմ, որ հանէ զպատմուճան քո, ասէ, թողցես և զհանդերձ քո. և յայնմանէ, որ առնու ինչ զքո, մի պահանջեր. և որպէս կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, արասջիք նոցա» 3, զի մի իբրև ակամայք զրկեալք և զլացեալք տրտմեսցուք, այլ իր րև կամաւորք պարգևարար զայնոսիկ տուեալ, խնդասցուք խնդութիւն առաւել շնորհելով ի մերձաւորսն, քան թէ հարկի ծառայեալք: «Եւ եթէ ոք զձեզ տարապարհակ վարեսցէ, ասէ, մղոն մի, երթիջիր, ասէ, ընդ նմա այլ ևս երկուս» *. զի մի իբրև ծառայ զհետ երթիցես, այլ իբրև զազատ երթիցես ընդ նմա՝ յամենայնի պիտանացու և աւգտակար մերձաւորին [p.43] լինելով. ոչ զնորա չարութիւնն ընդ միտ ածելով, այլ զքո զբարութիւնն կատարելով՝ կերպարանակից լինելով Հաւրն քո. այն, «Որ զարեգակն ծագէ ի վերա չարեաց եւ բարեաց եւ տեղայ ի վերա արդարոց եւ անիրաւաց» 1:
3. Իսկ ամենեքին այսոքիկ, որպէս յառաջագոյն ասացաք, ոչ լուծողի զաւրէնսն, այլ որ լնու և սաստկապէս աճեցուցանէ ի մեզ. որպէս զի թէ ոչ ասիցէ մեծագոյն զազատութիւնն ի մեզ սաստկացուցանելով բարեգործութիւնն սպասաւ որութեան և աւելի զառ ի յազատողն հնազանդութիւն և մտերմութիւն: Քանզի ոչ վասն այսորիկ ազատեաց զմեզ, զի ի բաց կացցուք ի նմանէ. քանզի և ոչ ոք արտաքոյ տէրութեանցն եղեալ անձամբ շահել և գտանել զփրկութեան կերակուրսն, այլ զի աւելի զշնորհսն նորա ընկալեալք, աւելի զնա սիրեսցուք և ըստ այսմիկ և աւելոյ ի նմանէ փառաց միշտ լինելով հասցուք դէմ յանդիման Հաւրն: Արդ՝ վասն զի բնականք են՝ ամենայն պատուիրանքն հասարակ են մեր և նոցա. քանզի նոցա սկիզբն և լինելութիւն ընկալեալ նոցա. իսկ ի մեզ աճումն և առաւելութիւն և սաստկութեան ընկալեալ. քանզի հաւանեալ Աստուծոյ և երթեալ զհետ նորա բանիւ և արդեամք քան զամենայն սիրելն զնա և զմերձաւորն իբրև զանձն և մարդւոյ է մերձաւոր և ի բաց կալ յամենայն չարահաւ գործոց, և որ ինչ մի անգամ այլ ինչ հասարակ է երկոցուն, զմի և զնոյն ցուցանեն Տէր. և ասէ Տէր մեր՝ Բանն Աստուծոյ, որ նախ յառաջագւոյն ի ծառայութիւն ած Աստուծոյ և ապա ազատեաց հնազանդելոխ և լսելովն նմա, ըստ որում ինքն ասէ ցաշակերտսն. «Ոչ ևս ասեմ ձեզ ծառայս. զի ծառայն ոչ գիտէ՝ զինչ առնէ տէրն իւր. բայց զձեզ բարեկամս ասացի, զի զամենայն, | որ ինչ մի անգամ լուայ ի Հաւրէ, ծանուցի ձեզ» 2: Քանզի յասելն՝ ոչ ևս ասեմ զձեզ ծառայս, երևելագոյնս զեկոյց, թէ ինքն է որ յառաջագոյն զառ ի յԱստուածն ծառայութիւն աւրինադրեաց մարդկան եւ ապա զազատութիւնն նոցա շնորհելով. և յասելն եթէ ծառայն ոչ գիտէ, զինչ առնէ տէրն, զանգիտութիւնն ծառայական զժողովրդեանն Քրիստոսի գալստեանն եցոյց: Իսկ բարեկամսն ի հաստելն և յարմարելն զաշակերտսն Աստուծոյ, հաւաստագւոյն [p.44] զնոյն ինքն գոլ զԲանն, որում և Աբրահամն կամաւորապէս և առանց կապանաց վասն ազատութեան հաւատւոցն զհետ երթեալ, բարեկամ` եղև Աստուծոյ ': Այլ ոչ զԱրրահամու զբարեկամութիւնն վասն կարաւտանալոյ Աստուծոյ ստացաւ. քանզի Բանն էր ի սկզբանէ կատարեալ. «Բանզի առաջ, ասէ, քան զԱբրահամու լինելն, ես եմ» 2. այլ նմին ինքն Աբրահամու, զի շնորհեսցէ զյաւիտենական կեանսն. իբրու զի բարի է և վասն զի սիրելութիւնն Աստուծոյ անապականս գործէ, որք առնեն զնա և զհետ են նորա:
25
1․ Եւ ոչ իսկզբանն իբրու թէ կարաւտեալ Աստուած մարդւոյն, ստեղծ զԱդամ, այլ զի ունիցի, յոր արկանիցէ զիւր զբանսն: Քանզի ոչ եթէ միայն յառաջ քան զԱբրահամ, այլ եւ յառաջ քան զամենայն աշխարհ փառաւորէր Բանն զՀայրն, ելով ի նմա և ի Հաւրէն փառաւորիւր, ըստ որում ինքն ասէ. «Հայր, փառաւորեա զիս փառաւքն, զոր ունէի յառաջ քան զաշխարհ գոլ առ քեզ» *: Եւ ոչ մեզ զհետ եր֊ թալն իւր հրաման տուեալ առ ի մէնջ ինչ կատարեալ եղեւ սպասաւորութեան պաշտաման, այլ սոցունց իսկ մեզ ստա. ցուցանելով զփրկութիւնն: Քանզի զհետ երթալ Փրկչին ընդունելի է զփրկութիւնն եւ զհետ երթեալ լուսոյ, կցորդութիւն ընդունելութեան առնէ լուսոյ: Քանզի որ ի լոյս են, ոչ նոքա զլոյսն լուսաւորեն եւ պայծառացուցանեն, այլ ինքեանք լուսաւորին եւ պայծառանան ի նմանէ. նոքա ոչինչ նմա մատուցանելով, բայց բարի կրելով եւ լուսաւորելով առ ի լոյսն: Այսպէս և առ Աստուած ծառայութիւն Աստուծոյ ոչինչ մատուցանէ, քանզի ոչ կարաւտէ Աստուած առ ի մարդկան սպասաւորութենէ, բայց այնոցիկ, որք ծառայենն նմա եւ երթան զհետ նորա, կեանս եւ անապականութիւն եւ փառս յաւիտենականս ստացուցանելով. բաբի առնելով Աստուած, որք ծառայեն նմա՝ վասն նորին ծառայելոյն եւ բարի գործելով այնոցիկ, որք զհետ երթան նորա՝ վասն նորին զհետ երթալոյ. այլ ոչ բարի ինչ կրեալ ի նոցանէ, քանզի է կատարեալ եւ անկարաւտ, բայց ըստ այսորիկ կարաւտի Աստուած [p.45] ի մարդկան ծառայութենէ, ըստ որում բարին է եւ գթած, բարի առնել նոցա, կալ մնալ յիւրում` արբանեկութեան կամի զնոսա: Քանզի որպէս Աստուած անկարաւտ է, այսպէս եւ մարդ կարաւտ է Աստուծոյ հասարակութեան. քանզի այս է փառք մարդւոյն՝ պաշտելն եւ կալ մնալ Աստուծոյ: Եւ վասն այսորիկ ասաց ցաշակերտսն Տէր. «Ո՛չ դուք զիս ընտրեցէք, այլ ես ընտրեցի զձեզ» '. նշանակելով, զի ոչ նոքա փառաւորէին զնա՝ զհետ երթալովն նորա, այլ որով զհետ երթային Որդւոյն Աստուծոյ, փառաւորէին ի նմանէ: Եւ դարձեալ՝ «Կամիմ, թէ ուր եսն եմ եւ սոքա իցեն, զի տեսանիցեն զփառսն զիմ» 2: Ոչ սնոտի պարծանս ինչ պարծէր զայս, այլ փառացն իւրոց կցորդս կամէր զիւր զաշակերտսն: Եւ յաղագս որոց և Եսայի մարգարէ ասէ. «Յարևելից ածից զզաւակ քո և յարևմտից ժողովեցից զքեզ. ասացից ցհիւսիսի՝ ած և հարաւոյ՝ մի արգելուր. ած զՈրդիս իմ ի հեռաստանէ և զդստերս ի ծագաց երկրէ, զամենեսին, որք միանգամ յանուն իմ կոչեցեալք են. քանզի փառաւք իմովք հաստատեցի զնա» 3: Այս՝ «Զի ուր է գէշն, անդ ժողովեսցին արծուիքն» *. ընդունելով զՏեառն զփառսն, որ և ստեղծն և յայս հաստատեաց զնոսա, զի ելով ընդ նմա՝ ընդունիցին զփառսն նորա:
2. Այսպէս Աստուած ի սկզբանէ զմարդն ստեղծ վասն իւրոյ պարգեւացն, իսկ զնախահարսն ընտրեաց վասն նոցա փրկութեանն. եւ զժողովուրդն յառաջագւոյն տպաւորէր՝ ուսուցանելով զանուսմունսն երթալ զհետ Աստուծոյ, եւ զմարգարէսն յարմարէր կազմէր, ի վերա երկրին ընդելուցանելով զմարդն կրել զհոգի նորա եւ հասարակութիւն ունել ընդ Աստուծոյ, իբրու զի ինքն ոչ իմիք էր կարաւտ: Իսկ այնոցիկ, որոց գիտէրն՝ զիւրն տալով հասարակութիւն եւ որք հաճոյն եղեն նմա՝ զկազմութիւն փրկութեանն ճարտարապետելով. եւ որք ոչն տեսանէին յԵգւպտոսէ զյիւրմէ տուեալ առաջնորդութիւնն եւ որք ստահակ էին և անազդակ էին յանապատին, զոյգ եւ կշիռ յարմարական եդեալ աւրինադրութիւն. եւ այնոցիկ որ ի բարին մտանէին յերկիր զյարմարականն [p.46] ապացուցանելով ժառանգութիւն. եւ որք դառնային Հայրն՝ զպարարեալն զենուլ որթ եւ զառաջին պատմուճանն պարգեւելով', ի ձեռն բազում բարբառոց յարդարելով եւ յարմարելով զմարդկութիւնս արդ դաշնակ դաշնակս երգոցն փրկութեան: Վասն այսորիկ եւ Յովհաննէս ի Յայտնութեանն ասէ. «Եւ ձայն նորա իբրեւ զձայն ջուրց բազմաց» 2. քանզի արդարեւ բազում ջուրք | հոգւոյն Աստուծոյ վասն մեծութեանն գոլ եւ բազում եւ շատ եւ Հաւրն. եւ ընդ ամենեսին սոսա թափանցանց եղեալ Բանն, առանց նախանձու առատապէս խաւսի ընդ հնազանդեալսն ամենայն աջխարհի, զոյգ եւ կշիռ եւ յարմարական առնելով զաւրէնադրութիւնն:
3. Այսպէս եւ ժողովրդեանն զխորանին կազմած եւ զշինուած տաճարին եւ զՂեւտացւոցն ընտրութիւն, զշնորհան եւ զպատարագսն եւ զմաքրութիւնսն եւ զայլսն եւս զամենայն աւրինադրէր զսպաս պաշտամանն, ինքն ոչ իմիք այսոսիկ կարաւտեալ: Քանզի է միշտ լի ամենաբարւոք, զամենայն զհոտ անուշութեան եւ ամենապատիկս կամակաց գոլոշիս ` անուշութեանց զհոտսն ունել յինքեան, յառաջ եւ քան զՄովսէս լինել: Իսկ զայն, որ դիւրաւ եւ վաղվաղկոտն էր դառնալ առ կուռսն ժողովուրդն, խրատէր ի ձեռն բազում պարապութեանց, յարմարելով և յարդարելով զնոսա կալ մնալ և սպաս պաշտաման տանել Աստուծոյ. ի ձեռն երկրորդացն յտռաջինսն յորդորեալ հրաւիրէր, այսինքն է ի ձեռն տպաւորաց՝ առ ճշմարիտն. և ի ձեռն առժամանակեացն՝ զյաւիտենականսն. և ի ձեռն մարմնաւորացն՝ ի հոգևորսն. և ի ձեռն երկրաւորացն՝ երկնայինսն: Որպէս ասացաւ Մովսէսի, թէ «Արասջիր ըստ աւրինակի, զորս տեսեր ի լերինն» . քանզի աւուրս քառասուն ուսանէր ընդունել յինքն զԲան Աստուծոյ և զձևս երկնաւորս և զկերպարանս հոգևորականս և զնախաւրինակս հանդերձելոցն, որպէս Պաւղոս ասէ. «Բանզի ըմպէին, որ զհետ երթայր վէմն. և վէմն էր Քրիստոս» *: Եւ դարձեալ մի ըստ միոջէ յառաջագոյն [p.47] պատմեալ զայն ինչ, որ յաւրէնսն, եբեր ի վերա, թէ «Ամենայն այսոքիկ տիպք և աւրինակք լինէին նոցա. բայց գրեցաւ առ մեր մտադիւրութիւն, յորս կատարած յաւիտեանցն եհաս» ': Արդ՝ ի ձեռն տպաւորացն ուսանէին երկնչիլ յԱստուծոյ. և կալ մնալնորա ի սպասու պաշտամանն, մինչ զի և մարգարէութիւն գոլ հանդերձելոցն և խրատ նոցա աւրէնքն, քանզի Աստուծոյ նախ առաջին զբնական պատուիրանսն ի սկզբանէ ի բնութեան անդ ետ մարդկան, յիշեցուցանելով զնոսա, այսինքն է զտասն պատգամն, զորս ոք եթէ ոչ արասցէ, ոչ իւիք ունի զապրելն. և այլ ինչ աւելի ոչ ի նոցանէ խնդրեաց, որպէս Մովսէս յԵրկրորդ Աւրէնսն ասէ. «Զբանս զայսոսիկ խաւսեցաւ Տէր առ ամենայն ժողովուրդ որդւոցն Իսրայէլի ի լերինն և ոչ* ինչ յաւել. և գրեաց զայսոսիկ յերկուս տախտակսն քարեղէնս և ետ ինձ» 2. և վասն այսորիկ Տէր խրատ տայր պահել զպատուիրանս զայսոսիկ, որք կամէին երթալ զհետ նորա:
26
1. Ապա՝ յորժամ դարձան ի զորթն առնել և դարձան հոգւովք իւրեանց յԵգիպտոս, ծառայք փոխանակ ազատաց ցանկացեալք լինել, և կշիռ և հաւասար ցանկութեան իւրեանց առնուին զայլ ևս պաշտաման սպասաւորութիւն, որ յԱստուծոյ ոչ էր քեցեալ և մեկնեալ, բայց վկայութեան լծով մալէր և մղէր և հնազանդեցուցանէր զնոսա, որպէս Եզեկիէլ մարգարէն զպատճառս այսպիսի աւրէնսդրութեանն հատուցանել ասէ. «Եւ զհետ ցանկութեանց սրտից իւրեանց էին աչք նոցա. և ես ետու նոցա հրամանս ոչ բարիս և իրաւունս, յորս ոչ կեցցեն ի նոսա» *: Եւ Ղուկաս զՍտեփաննոսէ, որ նոցա յառաջագւոյն ի սարկաւագութիւն յառաքելոցն ընտրեցաւ և նախ առաջին սպանաւ վասն Քրիստոսի վկայութեանն, այսպէս ասել յաղագս Մովսէսի գըրեանց. «Թէ նա ընկալաւ զպատգամս Աստուծոյ կենդանւոյ տալ ձեզ. և իբր ոչ կամեցան հլուք և հնազանդք լինել հարքն [p.48] մեր, այլ ի բաց մերժեցին և դարձան սրտիւք իւրեանց յԵգւպտոս, ասելով ցԱհարովն. Արայ մեզ Աստուածս, որք երթիցեն առաջի մեր, քանզի Մովսէսն այն, որ եհան զմեզ յերկրէն Եգիպտոսի, ոչ գիտեմք՝ զի եղև նմա: Եւ արարին որթ յաւուրսն յայնոսիկ և մատուցին զոհս կռոցն և ուրախեղեն ի գործս ձեռաց իւրեանց: Եւ դարձոյց Աստուած և մատնեաց զնոսա պաշտաւն տանել զաւրութեան երկնի, որպէս գրեալ է գիրս մարգարէից. «Մի՞թէ զոհս և պատարագս մատուցէք ինձ ամս քառասուն յանապատին, տունդ Իսրայէլի, և առէք զխորանն Մողոքայ և զաստղն Աստուծոյն Հռեմփայ, զտիպսն,զոր արարէք երկիրպագանել նոցա »: Երևելագոյնս նշանակելով, զի ոչ յայլմէ յԱստուծոյ այսպիսի աւրինադրութիւն, այլ յարմարականէ նոցա ի ծառայութիւն ածելով: Վասն որոյ և յԵլսն ցՄովսէս, ասէ, «Ասաց Աստուած. և առաքեցից ընդ քեզ առաջի քո զհրեշտակ իմ. քանզի ոչ ելից ընդ քեզ, վասն զի ժողովուրդ խստապարանոց ես դու» 2:
2. Եւ ոչ միայն զայս, այլ և պատուիրանս ոմանս ի Մովսէսէ եդեալ նոցա վասն խստութեանն իւրեանց և անհնազանդութեան, զեկոյց Տէր յորժամ ասացին ցնա՝ թէ «Իսկ ընդէր Մովսէս պատուիրեաց տալ թուղթ ապահարզանի և ի բաց արձակել զկինն. ասելով նոցա՝ Զայս ձեզ Մովսէս վասն խստասրտութեան ձերոյ հրամայեաց. իսկ իսկզբանէ ոչ եղև այսպէս*»: Ի Մովսէսէ հրաժարեալ` իբրև ի հաւատարիմ ծառայէ, բայց զմի զայն, որ ի սկզբանէն արուն և էգն արար Աստուած, խոստովանելով. իսկ զնոսա յանդիմանելով իբրև զխիստս և զանհնազանդս և վասն այսորիկ յարմարական խստութեան նոցա զ`ի բաց արձակելոյ պատուիրանն ի Մովսէսէ ընկալեալք: Եւ զի՞նչ ասեմք յաղագս հին կտակարանիս այսորիկ, զոր և ի նորումս զնոյն առնելով գտանին, յաղագս յառաջ ասացելոց պատճառին, անտուստ ասելով Պաւղոսի. «Զայս ասեմ ես, ոչ Տէր *». և դարձեալ՝ «Ասեմ ըստ թողութիւն տալոյ, ոչ ըստ հրաման ». և դարձեալ՝ «Յաղագս կուսանաց, ասէ, պատուիրան ի Տեառնէ ոչ ունիմ, բայց խրատ տամ իբրու ողորմութիւն գտեալ ի Տեառնէ, հաւատարիմ [p.49] գոլ ». և դարձեալ յայլս՝ «Զի մի փորձեսցէ, ասէ, զձեզ սատանայ, վասն անարգելութեան ձերոյն»: Արդ՝ եթէ և ի նորում Կտակարանիս պատուիրանս ոմանս ըստ թուլութեան առաքեալքն թողութիւն արարեալք գտանի վասն ոմանց անարգելութեան, զի մի կասեալք և վախեալք այսպիսիքն և բնաւ ամենևին յուսահատեալք զիւրեանց փրկութիւնն, ի բաց կայցեն՝ ապստամբեալք յԱստուծոյ, ոչ է պարտ և արժան զարմանալ, զի եթէ ի հնումն Կտակարանին Աստուծոյ այսպիսի իմն ներգործեաց լինել՝ առ ի յաւգուտ ժողովրդեանն՝ նախանձ տալով և պարտելով զնոսա ի ձեռն յառաջասացելոց պաշտամանն, զի ի ձեռն նոցա զփրկաւետն տասն պատգամին կլեալք զկարթ և ըմբռնեալք ի նմանէ, մի | դարձցին անդրէն ի կռապաշտութիւն և մի ապաստամբ եղիցին յԱստուծոյ, այլ սիրել զնա ի բոլոր սրտէն ուսանիցին: Իսկ եթէ ոք վասն անհաւան Իսրայէլացւոցն տկար ասասցէ զաւրէնադրութիւնն, գտցէ և ըստ մերումս կոչման զբազումս կոչեցեալ և զսակաւսն ընտրեալ" և ի ներքուստ գայլք և արտաքուստ արկեալ են զիւրեամբք մորթս ոչխարաց , զմարդւոյն զանձնիշխանական միշտ պահել` Աստուծոյ և զիւր զխրատտուականն, զի յիւր արդարապէս անհաւանեալքն նմա դատեալք լիցին, վասն զի անհաւանեցան, իսկ հաւանեալքն և հաւատացեալքն պսակեցին զանապականութիւնն:
27
1. Եւ զի զթլփատութիւնն ոչ իբրու փաղակատարական արդարութեանն, այլ առ ի նշան ետ Աստուած, զի ծանաւթ և դիտուն և դիւրանշան կացցէ մնասցէ ազգն Արրահամու, ի նոյն ինքն ուսանել է ի գրոց: Քանզի ասաց. «Ասէ Աստուած ցԱբրահամ. թլփատեսցի ձեր ամենայն արու և թլփատեսջիք զմարմին անթլփատութեան ձերոյ և եղիցի նշան ուխտի ի մէջ իմ և ձեր» : Զնոյն զայս և յաղագս շաբաթուցն Եզեկիէլ մարգարէ ասէ. «Եւ զշաբաթս [p.50] իմ ետու նոցա, զի լիցի նշան ի մէջ իմ և ի մէջ նոցա, ճանաչել նոցա,վասն զի ես եմ Տէր,որ սրբեմ զնոսա»:Եւ յԵլսն Աստուած ասէ ցՄովսէս. «Եւ զշաբաթս իմ պահեսջիք, քանզի է նշան յինէն և ձեզ յազգս ձեր» 2: Արդ՝ ի նշան տուան այսոքիկ, այլ ոչ աննշան էր նշանն և ոչ դատարկ, իբրև յիմաստուն արուեստագիտէ տուեալ. այլ այն, որ ըստ մարմնոյ թլփատութիւնն էր, յառաջագւոյն տպաւորէր զհոգևորականն: «Եւ քանզի մեք, ասէ առաքեալ, թլփատեալ եղեաք անձեռագործ թլփատութեամբ» . և մարգարէն դարձեալ՝ «Եւ թլփատեսջիք, ասէ, զխստութիւն սրտի ձերոյ» : Իսկ զշաբաթն զտուումն համբերութեան՝ կալոյ ի պաշտաման զաւրն բոլոր` իբրև ոչխարք զոհի, յայտ է, եթէ նուիրեալք և միշտ պաշտաւն տանելով ժամանակաւ հաւատոյն մերոյ և կալով մնալով և տևելով նմա և ի բաց կալով յամենայն ագահութենէ աւելաստացութեան, ոչինչ շահ ստանալով և ոչ յաւելուածս գանձու ի վերա երկրի. և յայտ առնէր և զայն իբրև առ եղեալս և զդադարումն հանգստեանն Աստուծոյ, այսինքն է զարքայութիւնն, յորում հանգուցեալ որ կա մնայ սպասել Աստուծոյ մարդն և կալցի զկցորդութիւն սեղանոյն Աստուծոյ:
2. Եւ զի ոչ ի ձեռն սոցա արդարանայր մարդն, այլ առ ի նշան տուաւ ժողովրդեանն, ինքն Աբրահամ առանց թլփատութեան և առանց խտրանաց շաբաթուց «Հաւատաց Աստուծոյ և համարեցաւ նմա յարդարութիւն և բարեկամ Աստուծոյ կոչեցաւ» : Ղովտ անթլփատ ի դուրս հանեալ լինէր ի Սոդոմացւոցն, առ ի յԱստուծոյն հասեալ փրկութեան: Նմին Աստուծոյ հաճոյ եղեալ Նոյ", իբրու զի ան-թլփատ էր, առնոյր զչափս զաշխարհիս: Դարձեալ Լինելութեան՝ Ենովք առանց թլփատութեան հաճոյ եղեալ Աստու-ծոյ *, իբրու զի մարդ էր, ի պատիւս հրեշտակաց վարկեալ լինէր և փոխեցաւ, պահեալ ամբողջ այժմ վկայ Աստուծոյ արդարադատութենէ. քանզի հրեշտակք յանցուցեալք իջին ի դատաստան, իսկ մարդ հաճոյ եղեալ փոխեցաւ ի փրկութիւն: [p.51] Եւ զայլ ևս զամենայն զբազմութիւն այնոցիկ, որք յառաջ քան Աբրահամ արդարքն, և յառաջ քան զՄովսէս նահապետքն, առանց յառաջասացելոցն և առանց այնը, որ ըստ Մովսէսի աւրինադրութիւն էր, արդարացեալք լինէին. որպէս ինքն Մովսէս յԵրկրորդ Աւրէնսն ասէ առ ժողովուրդն. «Տէր Աստուած Իսրայէլի ետ քեզ զուխտ Կտակարանի ի Քո-րեբ. և ոչ ընդ ուխտ Կտակարանիս այսորիկ, այլ առ ձեզ» 1:
3. Իսկ արդ՝ ընդէ՞ր արդեաւք առ հարսն ոչ ետ զուխտ Կտակարանին. վասն զի «Ի վերա արդարոյ աւրէնք ոչ կան». և արդարք են հարքն՝ զզաւրութիւն տասն պատգամին խառն ունելով ընդունելով ընդ ոգիսն, ընդունին սիրելով | զԱստուած, որ արար զնոսա և ի բաց կացեալք առ ի մերձաւորն անիրաւութենէ. վասն որոյ և ոչինչ կարաւտեալ էին, թէ պիտի նոցա, որ խրատ տացէ և միտս դնիցէ գրոյ՝ վասն ունելոյ յինքեանս զարդարութիւն աւրինացն: Արդ՝ յորժամ արդարութիւնս այս և առ ի յԱստուածն սէր մոռացեալ և շիջաւ յԵգւպտոսի, հարկաւորապէս Աստուած վասն բազում մարդասիրութեան իւրոյ զինքն ցուցանէր` ձայնիւ և հանէր զժողովուրդն զաւրութեամբ, զի եղիցի դարձեալ մարդ աշակերտ և հետերթու Աստուծոյ, և հարկանէր և խուզէր զանհաւանսն, զի մի քամահիցէ զարարողն և մանանայ ջամբէր նմա, զի բանաւորականին ընդունելութիւն արասցէ կերակրոյ. ըստ որում` Մովսէս յԵրկրորդ Աւրէնսն ասէ. «Եւ ջամբեաց քեզ մանանայ, զոր ոչ գիտէին հարքն քո. զի ծանիցես, թէ ոչ հացիւ կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ի դուրս գնա ի բերանւոյ Աստուծոյ, կեցցէ մարդն» *:
28
Եւ զառ ի յԱստուածն սէր պատուիրէր, և զառ ի մերձաւորն արդարութիւնն ձրէր, զի մի անիրաւ և մի անարժան իցէ Աստուծոյ՝ յարդարելով և կազմելով յիւր բարեկամութիւն ի ձեռն տասն պատգամին զմարդն և զառ ի մերձաւորն համամտութիւն միաբանութեան, որ ինչ աւգուտ էր նմին մարդւոյն, այլ ոչ այլ ինչ ի նմանէ | կարաւտեալ էր. [p.52] և վասն այսորիկ Գիր ասէ․ «զԲանս զայսոսիկ խաւսեցաւ Տէր առ ամենայն ժողովուրդ որդւոցն Իսրայէլի յանապատին և ոչ յաւել» 1. քանզի ոչ այլ ինչ, որպէս յառաջագւոյն ասացաք, կարաւտեալ էր ի նոցանէ: Եւ դարձեալ Մովսէս ասէ ցնոսա. «Եւ այժմ Իսրայէլ, զի՛նչ Տէր Աստուած քո խնդրէ ի քէն. այլ երկնչել քեզ ի Տեառնէ Աստուծոյ քո, գնալ քեզ ի ճանապարհս նորայ և սիրել զնա, և պաշտել քեզ զՏէր Աստուած քո ի բոլոր սրտէ քումմէ և ի բոլոր ոգւոյ քո» 2. քանզի այսոքիկ փառաւոր առնէին զմարդն, զպակասն ի նմանէն անդրէն առնլով զսէրն Աստուծոյ. իսկ Աստուծոյ մատուցանէր և ոչինչ, քանզի ոչ եթէ պակաս ինչ էր Աստուած ի սիրոյ, բայց պակաս էր մարդն ի փառացն Աստուծոյ», զոր ոչ ինչ էր հնար ընդունել, եթէ ոչ առ ի նայն պաշտաման: Եւ վասն այսորիկ դարձեալ Մովսէս ասէ ցնոսա. «Ընտրեա զկեանս, զի կեցցես դու և զաւակ քո, սիրել զՏէր Աստուած, լսել ձայնի նորա և բուռն հարկանել զնմանէ. զի այս է կեանք քո և երկայնութիւն աւուրց» . մարեալ և կազմեալ զմարդն, զտասն պատգամսն զբանս ինքնին ընդ ամենեցուն խաւսեցաւ. վասն այսորիկ և նմանապէս կա նա առ մեզ զառաւելութիւն սաստկութեան և աճումն, այլ ոչ լուծումն և խափանումն ընկալեալք, վասն մարմնաւոր գալստեան նորա: Իսկ զծառայութեանն զպատուիրանս առանձինն յատուկ ի ձեռն Մովսէսի պատուիրեաց ժողովրդեանն, յարմարականս նոցա խրատուն, ըստ որում ինքն Մովսէսն ասէ. «Եւ ինձ պատուիրեաց Տէր ի ժամանակի յայնմիկ ուսուցանել ձեզ իրաւունս և դատաստանս» . և վասն այսորիկ և այն ինչ, որ առ նոցա ի ծառայութիւն և ի նշան տուեալ, պարագրեաց նորա զաւրութեանն կտակարան, իսկ զբնականսն և ազատականս և հասարակն ամենեցուն աճեցոյց, աննախանձ առատապէս շնորհելով մարդկան՝ ի ձեռն որդէգրութեան զՀայր գիտել զԱստուած և սիրել զնա ի բոլոր սրտէ. և այն ետ սա դարձ երթեալ զհետ Բանին նորա, ոչ միայն ի բաց կալով ի չար գործոց, այլ և ի խորհրդոցն նոցա. աճեցոյց ` և զերկիւղն, քանզի մանկունքն [p.53] և երկնչել աւելի քան զծառայս և սիրել մեծապէս պարտին զՀայրն․ և վասն այսորիկ ասէ Տէրն. «Ամենայն բան դատարկ զոր խաւսիցին մարդիկ, հատուսցեն յաղագս նորա բան յաւուրն դատաստանի» '. և՝ «Որ հայի ի կին առ ի ցանկալ նմա, անդէն շնացաւ զնա ի սրտի իւրում» 2. Եւ՝ «Որ բարկանայ եղբաւր` իւրում` զուր, դատապարտ լիցի ի դատաստանին» 5: Զի գիտասցուք, եթէ ոչ միայն զգործոց բան հատուսցուք Աստուծոյ՝ որպէս ծառայք, այլ զբանից և զխորհրդոց, իբրու զազատութեան իշխանութիւն ընկալեալ, յորում` առաւել փորձի մարդն, թէ պատկառէ և սիրէ զՏէր: Եւ վասն այսորիկ Պաւղոս ասէ. «Ոչ ի ծածկոյթ պատըրուակի չարութեանն ունել մեզ զազատութիւնն» է, WJL ի փորձ և յերևանս յայտնութեան հաւատոցն:
29
1. Եւ զի ոչ կարաւտեալ Աստուած պաշտաման նոցա, զաւրինացն սպաս պաշտաման նոցա հրամայեաց, բաւականագոյնս մարգարէքն ազդեն: Եւ զի դարձեալ կարաւտի Աստուած մարդկան երախայրեաց, վասն այնը, որ մատուցանէ մարդն, երևելապէս յայտնի Տէր ուսոյց, ըստ որում ցուցցուք, զի յորժամ հեղգացեալս և պղերգացեալս զնոսա յարդարութենէն և ի բաց կացեալս ի սիրոյն Աստուծոյ տեսանէին, իսկ ի ձեռն զոհիցն և այլ ևս տպաւորական պաշտամանցն կարծեցեալք հաշտեցուցանել զԱստուած, ասէին ցնոսա նախ Սամուէլ այսպէս. «Միթէ կամի Տէր ողջակէզս և զոհս, քան զլսել ձայնին Տեառն. ահա լուր բարի, քան զոհս պատարագաց և ունկնդրութիւն, քան զճարպս խոյոց» : իսկ Դաւիթ ասէ. «Զզոհս և զպատարագս ոչ կամեցար, բայց ականջս յարմարեցեր ինձ. և զողջակէզս և զյաղագս մեղաց ոչ խնդրեցեր» : Եւ զնոսա ուսուցանէր, զի զհնազան դութիւն հլութեանն առաւել կամի Աստուած, որ ապրեցուցանէ զնոսա, քան զզոհս պատարագացն և ողջակէզս, որ ինչ աւգուտ մատուցանեն առ ի յարմարութիւն և զնորն [p.54] միանգամայն մարդարէանալով զկտակարան: Երևելագոյնս ևս ի յիսներորդի Սաղմոսին յաղագս այսոցիկ ասէ. «Եթէ կամեցեալ էր, զոհս պատարագաց մատուցեալ էր արդեւք. ընդ ողջակէզս ոչ հաճեսցիս: Զոհ Տեառն հոգի յարդարեալ, զսիրտ յարդարեալ և զնուաստացեալ Աստուած ոչ անգոսնեսցէ» : Եւ զի անկարաւտ է Աստուած, յառաջնումն որ քան զայս Սաղմոսն է ասէ. «Ոչ ընկալայց ի տանէ քումմէ որթս և ոչ ի հաւտից քոց նոխազս, զի իմ է ամենայն գազանք անտառի, էրէ լերանց և առվառք: Ծանեաց զամենայն թռչունս երկնից և գեղեցկութիւն վայրի ընդ իս է. եթէ քաղցեաց, ցքեզ ոչ ասացից, քանզի իմ է աշխարհ և լրութիւն սորա: Մի եթէ ուտեմ զմիս զուարակաց և կամ զարիւն նոխազաց ըմպեմ»
2. եւ ապա՝ զի մի ոք կարծեսցէ, եթէ վասն զի ի բաց կացեալ էր, յաղագս այսորիկ հրաժարէր յայսցանէ, ի վերայ բերէ՝ խրատ տալով նոցա. «Զէն Աստուծոյ զզոհս աւրհնութեան և հատոյ բարձրելոյն զաղաւթս քո, և կարդա զիս յաւուր նեղութեան, և փրկեցից զքեզ | և փառաւորեսցես զիս» : Զի զայնոսիկ, ի ձեռն որոց թուէին մեղուցեալք հաշտեցուցանել զԱստուած հրաժարեալ՝ և զիւր զանկարաւտութիւնն ցուցեալ գտանի. իսկ զայնոցիկ, ի ձեռն որոց արդարանայ մարդն և մերձ լինի յԱստուած, խրատ տալով և յիշեցուցանելով: 2. Զնոյն զայս և Եսայի առնէ. քանզի ասաց, եթէ «Զի ինձ զբազմութիւն զոհիցդ ձերոց, ասէ Տէր. լի եմ և հրաժարեալ յողջակիզացն և ի զոհիցն և ի պատարագացն և յամսագլխոցն, ևս և ի շաբաթուցն և ի դատարկութեանց» , և յայլ ևս յամենայնէ, որ զհետ այսոցիկ կարգաւոր սպաս պաշտամանցն էր, երեր ի վերա՝ խրատ տալոյ նոցա զփըրկականն. «Լուացարուք, մաքուրք եղերուք, ի բաց ընկեցէ՛ք զչարիս յանձանց ձերոց, ուսարուք բարիս առնել, խնդրեցէք զիրաւունս, փրկեցէք զզրկեալն, իրաւունս արարէք որբոյն և արդարացուցէք զայրին և եկայք յանդիման լի ցուք, ասէ Տէր» *: Ոչ զաւրէն մարդոյ դրդեալ, որպէս ոմանք համարձակին իշխել ասել, պարագրէր նոցա զզոհան. այլ [p.55] գթալով ի նոսա, իբրև ի կոյրս և զճշմարտութիւնն զզոհ պատարագին ընծայեցուցանելով, զոր մատուցանելով հաշտեցուցանեն զԱստուած և առ ի նմէն հասցեն կենաց:
3. Որպէս և այլուր՝ «Է, ասէ, զոհ Աստուծոյ սիրտ յարդարեալ. | հոտ անուշութեան Աստուծոյ սիրտ, որ փառաւորէ զստեղծիչն իւր»: Քանզի եթէ բարկացեալ հրաժարէր ի զոհիցն, իբրու անարժանեաց ինոցանէ ողորմութիւն գտանել ի յայնմանէ, ոչ նոցունց խրատ տուեալ լինէր՝ ի ձեռն որոյ ապրելն կարասցեն: Եւ զի Աստուած ողորմած է, ոչ էհատ և արգել զնոսա ի բարին խրատուէ, որպէս և ի ձեռն Երեմիայի ասելով. «Էրում ինձ կնդրուկ ի Սարա րերես և կինամոմոն յերկրէ հեռաստանէ. ողջակէղք և զոհք պատարագաց ձերոց ոչ անուշացան ինձ» . զկնի բերէ ի վերա՝ «Լուարուք զհան Տեառն, ամենայն Հրէաստան. զայս ասէ Տէր Աստուած Իսրայէլի. Ուղղեցէ՛ք զճանապարհս ձեր զվարս կամաց ձերոց և բնակեցուցից զձեզ ի տեղւով յայսմիկ. մի յուսալ ձեզ ի սուտ բանս, զի բնաւ ամենևին ոչ ինչ աւգուտ արասցեն ձեզ, ասելով տաճար Տեառն, տաճար Տեառն է» 2: Եւ դարձեալ նշանակելով, թէ ոչ վասն այսորիկ եհան զնոսա յԵգիպտոսէ, զի զզոհս պատարագաց մատուցեն նմա, այլ զի մոռացեալք զկռապաշտութիւնն Եգւպտացւոց, լսել ձայնի Աստուծոյ կարասցեն, որ էր նոցա փրկութիւն և փառք, և ի ձեռն Երեմիայի զայս ասէ Տէր. «Զողջակէզս ձեր ժողովեցէք հանդերձ զոհիւք ձերովք և կերայք միս, զի ոչ խաւսեցայ առ հարսն ձեր և ոչ պատուիրեցի նոցա, | յորում աւուր ի վեր հանի զնոսա յԵգւպտոսէ յաղագս ողջակիզաց և զոհից, այլ զբանս զայս պատուիրեցի նոցայ ասելով. Լուարուք զձայն իմ և եղէց ձեզ Աստուած և դուք եղիջիք ինձ ժողովուրդք և գնասջիք յամենայն ճանապարհս իմ, յորս պատուիրեցի ձեզ, որպէս զի բարի իցէ ձեզ: Եւ ոչ լուան և ոչ հայեցան, այլ գնացին զհետ խորհրդոց սրտից իւրեանց չարեաց և եղեն յետս և ոչ յառաջ» *: Եւ դարձեալ ի ձեռն նորին ասելով. «Այլ ով պարծեսցի, որ պարծինն, ի միտ առնուլ և ճանաչել, զի ես եմ Տէր, որ առնեմ զողորմութիւն և զարդարութիւն և զդատաստանս», ի վերա Uու [p.56] եբեր՝ «Եթէ յայսոսիկ են կամք իմ, ասէ Տէր, այլ ոչ ի զոհս և ոչ ողջակէզս և ոչ ի պատարագս» ': Քանզի ոչ բուն առաջին զայսոսիկ, այլ ըստ հետևանց, վասն յառաջասացելոյ պատճառին ընկալաւ ժողովուրդն, որպէս և դարձեալ Եսայի ասէ. «Ոչինչ ոչխարք ողջակիզաց քոց և ոչ ի զոհս քո փառաւորեցեր զիս, ոչ ծառայեցեր` զոհիւք և ոչ աշխատ արարի զքեզ կնտրկով և ոչ ստացար ինձ արծաթոյ խունկս և ոչ զճարպ զոհից քոց ցանկացայ, այլ մեղաւք քո և անիրաւութեամբք քովք կացեր առաջի իմ»»: «Արդ՝ յո, ասէ, հայեցայց, այլ ի նուաստն և ի խոնարհն և ի հեզն և որ դողան ի բանից իմոց» : Քանզի ոչ ուխտք և միս սուրբք հանեն ի քէն ի բաց զանիրաւութիւնս քո» . «Քանզի այս է պաքն, զոր ես ընտրեցի, ասէ Տէր: Լոյծ զամենայն զկնճիռն զանիրաւութեան և լոյծ և արձակեայ զխարդախութիւն բռնազբաւսիկ վաճառաց, ի բաց արձակեա զխորտակեալսն թողութեամբ և զամենայն մուրհակս և զգիր անիրաւ ի բաց պատառեա: Բըրդեա քաղցելոց զհաց քո սրտի մտաւք, զաւտարն և զան հարկն տար ի տուն քո: Եթէ տեսցես զմերկն զգեցոյ և յընտանեաց զաւակէ քումմէ ոչ անտես արասցես: Յայնժամ ծագեսցէ կանուխ լոյս քո և բժշկութիւն վաղվաղակի ծագեսցէ. և գնասցէ յառաջագւոյն առաջի քո արդարութիւն քո և փառքն Աստուծոյ ծագեսցէ քեզ. և մինչդեռ խաւսեսցիս, ասացից՝ ահաւասիկ եմ» *:
4. Եւ Զաքարեայ յերկոտասան մարգարէսն նշանակելով նոցա զկամսն Աստուծոյ ասէ. «Զայս ասէ Տէր Ամենակալ, դատաստան արդար դատեցարուք. զողորմութիւն և զգթութիւն արարէք իւրաքանչիւր առ եղբայր իւր, զայրին և զորըն և զեկն և զտնակն մի բռնահարէք, իւրաքանչիւր ոք զչարութիւն եղբաւր իւրոյ մի քինայք ի միտս ձեր». և դարձեալ՝ «Սոքա են, ասէ, բանքն | զորս արասջիք. զի եթէ զճշմարտութիւն և զիրաւունս իւրաքանչիւր ոք առ մերձաւորն իւր. խաղաղականս դատեցարուք ի դրունս ձեր և իւրաքանչիւր որ չարութիւն եղբաւր իւրոյ մի խորհիք ի սիրտս ձեր և երդումն սուտ մի երդնուք, վասն զի զամենայն զայս [p.57] ատեցի, ասէ Տէր Ամենակալ» : Եւ Դաւիթ նմանապէս. «Ո՞ է, ասէ, մարդ, որ կամի զկեանս և սիրէ զաւր տեսանել բարի. դադարեցոյ զլեզու քո ի չարէ և զշրթունս՝ ոչ խաւսել զնենգութիւն. խոտորեա ի չարէ և արա զբարի. խնդրեա զխաղաղութիւն և զհետ մուտ նորա» 2:
5. Յորոց ամենեցունց երևելի է, զի ոչ զոհս և ողջակէզս խնդրէ ի նոցանէ Աստուած, այլ հաւատս և հլութիւն և արդարութիւն վասն նոցա փրկութեան: Որպէս և Ովսէէ մարգարէ ուսուցանելով զնոսա Աստուած զիւր զկամսն ասաց. «Զողորմութիւն կամիմ, քան զզոհս և զգիտութիւն Աստուծոյ, քան զողջակէզս» : Եւ Տէրն մեր զայսոսիկ վերըստին յիշեցուցանէր նոցա. «Բանզի եթէ ծանուցեալ էր ձեր, ասելով, զի՞նչ է զողորմութիւն կամիմ և ոչ զզոհս, ոչ դատապարտէիք զանպատճառսն» : Դաւանելով մարգարէ. իցն, զի զճշմարտութիւն քարոզէին և պատկառեցուցանելով և յամաւթ առնելով զնոսա յիւրեանցն անձանցն յիմարեալս. | և իւրոց աշակերտացն խրատ տալով, երախայրիս Աստուծոյ մատուցանելո յիւրոցն նմա յարարածոց, ոչ իբրու կարաւտի, այլ զի նոքա մի անպտուղք և մի ապաշնորհք իցեն, զայն, որ յաշխարհէս հացն էր, առեալ և գոհացեալ` և ասացեալ՝ Այս է իմ մարմին. և զբաժակն նմանապէս՝ զայն որ յայսմ աշխարհէ է, որ ըստ մեզ է, իւր արիւն խոստովանեաց և նոր կտակարան նորոյ պատարագին ուսոյց : Զոր եկեղեցի, յառաքելոցն ընկալեալ, ի բոլոր աշխարհի մատուցանէ Աստուծոյ. այնմ, որ զկերակուրն մեզ մատուցանէ երախայրիս յիւրոցն նմա պարգևաց ի նորումն կտակարանին։ Յաղագս որոց յերկոյտասան մարգարէսն Հրեշտակն յառաջագոյն այսպէս նշանակեաց. «Ոչ է ինձ կամ ի ձեզ, ասէ Տէր Ամենակալ, և զոհս ոչ ընկալայց ի ձեռաց ձերոց. վասն զի յարեւելից արևու և մինչ ի մուտս անուն իմ փառաւորեալ է յազինս և յամենայն տեղւոջ խունկք մատչին անուան իմոյ և զոհ մաքուր, վասն զի մեծ է անուն իմ յազինս, ասէ Տէր [p.58] Ամենակալ»: Երևելագոյնս ազդեալ ի ձեռն այսոցիկ, զի զյառաջագոյնն դադարելոց է ժողովուրդն մատուցանել Աստուծոյ: Իսկ յամենայն տեղւոջ զոհն մատուսցի նմա, և այս մաքուր, և անուն | նորա փառաւորեսցի յազինս: Kap.
30
Եւ որ է անունն, որ յամենայն ազինս փառաւորի, բայց եթէ Տեառն մերոյ, ի ձեռն որոյ փառաւորի Հայրն և փառաւորի մարդն, և վասն զի իւրոյ իսկ Որդւոյն է և ի նմանէ եղեալ է, իւր իսկ առանձինն զայն խոստովանեաց. որպէս եթէ թագաւոր ոք զորդւոյ իւրոյ գրեալ նկարեսցէ զկերպարան և յիրաւի իւր ասասցէ զկերպարանն, ըստ երկուց իրաց է. վասն զի որդւոյն իւրոյ է և զի ինքն արար զայս: Այսպէս և Յիսուսի Քրիստոսի անունն ընդ ամենայն աշխարհ փառաւորեալ յեկեղեցւոջ, իւր խոստովանեաց Հայրն. վասն զի Որդւոյն իւրոյ է և զի ինքն նկարեալ գրեաց զնա, ի փրկութիւն տուեալ մարդկան: Արդ՝ Որդւոյն նորա անունն առանձինն յատուկ իւր իսկ Հաւրն և Աստուծով Ամենակալիւ ի ձեռն Յիսուսի Քրիստոսի մատուցանէ եկեղեցի. բարւոք ասէ ըստ երկուց իրաց. «Եւ յամենայն տեղի խունկ մատուցանի անուան իմոյ և զոհ մաքուր» “: Իսկ զխունկսն՝ Յովհան ի Յայտնութեանն զաղաւթսն ասէ գոլ զսրբոցն ՞:
31
1. Ապա ուրեմն եկեղեցւոյս պատարագ էր, զոր Տէր ուսոյց մատուցանել յամենայն աշխարհի, մաքուր զոհ համարեալ է Աստուծոյ և քաջ ընդունելի և հաճոյ էր նմա. քանզի ոչ թերութիւն է ի մէջ զոհից, այլ զի որ մատուցա նէն փառաւորի ինքն, որով մատուցանէն, եթէ ընկալեալ լիցի ընծայն նորա: Քանզի ի ձեռն ընծային ի թագաւորն պատիւ և մտերմութիւն ցուցանի, զոր ամենայն պարզութեամբ և անմեղութեամբ Տէր կամեցեալ զմեզ մատուցանել: «Յորժամ, ասէ, մատուցանիցես զընծայն քո ի զոհարանն [p.59] և յիշեսցես եթէ եղբայր քո ունի ինչ զքէն, թող զընծայն առաջի սեղանոյն և երթ նախ առաջի հաշտեայ ընդ եղբաւր քո և յայնժամ եկեալ մատոյ զընծայն քո» : Արդ մատուցանել պարտ և արժան է Աստուծոյ նախնիս յիւրոցն իսկ յարարածոց, որպէս և Մովսէս ասէ. «Չերևեսցիս առաջի Աստուծոյ քո ունայն» 2. զի յորս ապա շնորհն եղև մարդն, ի սոսա գոհացողն նմայ համարեալ, ի նմանէն հասցէ պատուոյ: Եւ ոչ եթէ ազգն պատարագին անարգեալ անկոսնեալ է. քանզի պատարագք անդ և պատարագ աստ, զոհք ի ժողովրդեանն և զոհք ի յեկեղեցւոջ, այլ տեսակն այլ փոխեալ միայն է. իբրու ոչ ևս ի ծառայից, այլ յաղատաց մատուցեալ, քանզի միևնոյն Տէր է. և առանձինն ձև է ծառայական պա տարագին և առանձինն ազատաց, զի և ի ձեռն պատարագացն ցուցի նշանաւորութիւն ազատութեանն. քանզի ոչ ինչ | դատարկ և ոչ աննշանակ է առ նմա. և վասն այսորիկ նոքա զտասանորդսն իւրեանց ունէին նուիրեալս. իսկ որք կցոր դութիւնն կալան ազատութեան, զամենայն զստացուածս իւրեանց ի տէրունականն պէտս կարգեն զուարթութեամբ, և ազատաբար տալով զփոքունսն, իբրու զի մեծամեծաց ակն ունէին, այրոյն և աղքատին աստ զբոլոր զկեանսն զիւր արկեալ ի գանձանակն Աստուծոյ :
2. Քանզի իսկզբանէ տեսեալ հայեցաւ յընծայսն Աբէլի, զի պարզութեամբ և արդարութեամբ մատուցանէր. իսկ ի Կային և ի զոհն ոչ հաճեցաւ, զի լի նախանձու չարութեան զառ ի յեղբայրն բաժանումն առնէր ի սրտի, որպէս զգաղտնիսն նորա յանդիմանելով Աստուած՝ «Զի եթէ ուղիղ մատուցանիցես, ասէ, և ուղիղ ոչ բաժանիցես, մեղար» 4. զայս՝ զի ոչ զոհք հաշտեցուցանեն զԱստուած. քանզի թէ մանաւանդ որպէս ոք ըստ երևելումն մաքրապէս և ուղղակի և աւրինաբար մատուցանել փորձեսցի, իսկ յիւրում` ոգւոջն ոչ ուղղակի բաժանիցէ զառ ի մերձաւորն հասարակութիւն և ոչ երկիղ ունիցի Աստուծոյ, ոչ ի ձեռն արտաքին ուղղապէս մատուցանելոյ զոհին անարգեաց զԱստուած՝ ի ներքոյ ունելով յինքեան զմեղսն: Եւ ոչ պատարագն այնպիսումն [p.60] աւգուտ ինչ արասցէ, այլ դադարելն և հանգչելն յայնմանէ, որ ի ներքս ի նմա յղացեալ չարն է. զի մի կերպարանեալ ի ձեռն դործոյ մեղքն, զինքն ինքեան սպանող գործել զմարդն: Վասն որոյ և ասէ Տէր. «Վայ ձեզ դպիրք և փարիսացիք կեղծաւորք, զի նմանեալ էք գերեզմանաց բռելոց. արտաքոյ կողմանն գերեզմանն երևի գեղեցիկ և ի ներքոյ լի է ոսկերաւք մեռելոց և յամենայն աղտեղութեանց: Այսպէս և դուք արտաքուստ երևիք մարդկան իբրև արդարք և ի ներքուստ լի էք չարութեամբ և կեղծաւորութեամբ» ': Արտաքուստ ուղղապէս մատուցանել թուեցեալք՝ զնման Կայինի զնախանձ ունելով յանձինս. վասն որոյ և սպանին զարդարն, ի բաց յուղարկեալ զխրատտուութիւն Բանին, որպէս Կային: Քանզի նմա ասէ՝ «Դադարեա, լուռ լեր». և ոչ հաւանեցաւ և լռել, դադարել. զինչ այլ է, այլ դադարել յառաջիկայ յարձակմանէն: Եւ այսոցիկ նմանապէս՝ «Փարիսացի, ասէ, կոյր, մաքրեայ զներքին բաժակին, զի եղիցի և արտաքինն նորա մաքուր» 2. և ոչ լուան: Քանզի «Ահա, ասէ Երեմիան, ոչ են աչք քո և սիրտ քո բարի, այլ յաւելաստացու ագահութեան քում և յարիւն անբիծ հեղուլ զայն և յանիրաւութիւն և ի սպանումն առնել» 3: | Եւ դարձեալ Եսայի. «Արարէք, ասէ, խուրհուրդ՝ ոչ ինև, ուխտ կռեցէք՝ ոչ հոգւով իմով» : Արդ՝ զի այն, որ ի ներքս գիրք և կիրքն նոցա երևելիս ի դուրս եկեալ անպատճառ ցուցցէ զԱստուած, որ զգաղտնիս՝ երևեցուցանէ, այլ ոչ չար գործէ, ոչ դադարեալ Կայինի ասէ նմա. «Առ քեզ դարձ նորա և դու տիրեսցես նմա» : Եւ ցՊիղատոս նոյնպէս ասացեալ լինէր. «Ո՛չ ունիս իշխանութիւն և ոչ մի ինչ յիս, եթէ ոչ էր տուեալ քեզ ի վերուստ» *. ի ձեռս թողեալ միշտ զարդարն Աստուծոյ, զի այն, որ արտաքոյն կրեաց զչարչարանս և համբեր, փորձեալ համբարձցի. իսկ նա որոյ չարն գործեաց և իրս անարգս արար, դատապարտեալ արտասահմանեսցի: Արդ՝ ոչ զոհք սրբեն զմարդ. քանզի անկարաւտ է զոհից և պատարագաց Աստուած, այլ բարք այնր, որ մատուցանէն, սրբէ զզոհ, պարզ և մտերիմ և ի սրտէ մտաց եղեալ, և հարկեցուցանէ զԱստուած ընդունել իբրև ի սիրելոյ. [p.61] «Իսկ անաւրէնն, ասէ, որ զենու ինձ որթ, իբրու որ սպանանիցէ շուն» ':
3. Արդ՝ վասն զի պարզութեամբ եկեղեցի մատուցանէ, յիրաւի արդարապէս ընծայն սորա մաքուր զոհ առ Աստուծոյ համարեալ է, ըստ որոյ և Պաւղոս Փիլիպեցւոց. «Լցեալ եմ ընդունելով յԵպափրոդիտեայ զառ ի ձէնջդ հոտ անուչութեան, հոտ ընդունելի, հաճոյ Աստուծոյ» 2: Արդ մատուցանել պարտ է Աստուծոյ և յամենայնի գոհացողք` գտանիլ Արարողին մաքուր բարուք և անկեղծաւոր հաւատովք, հաստատուն յուսով, ջեռմեռանդն սիրով, նախնիս յիւրոցն նմա արարածոց: Եւ զայս պատարագ եկեղեցի միայն մաքուր մատուցանէ Դասարարին, մատուցանելով գոհութեամբ զիւր արարչութիւնն: Իսկ հրէայք ոչ ևս. քանզի ձեռք նոցա արեամբ լիք *, որք ոչ ընկալան զԲանն, ի ձեռն որոյ մատուցանեն Աստուծոյ. Այլ և ոչ ամենայն աղանդացն ժողովք, քանզի ոմանք արտաքոյ քան զարարիչն ասելով հայր, զայն որ ինչ ըստ մեզ յաշխարհէս է մատուցանել նմա, աւելաստացու և ագահ զնա ցուցանեն և այլոց ինչից ցանկացող. իսկ որք ի պակասութենէ և յանգիտութենէ և յախտէ ասելով եղանել այնր, որ ըստ մեզս է անգիտութեան և ախտի և պակասութեան պտուղս, յանցանեն յիւրեանց հայրն՝ թշնամանելով զնա առաւել, քան գոհանալով: Բայց զիարդ հաստատուն իցէ նոցա գոհացեալ հացն մարմին գոլ Տեառն մերոյ, արիւն բաժակն, եթէ ոչ զնա գոլ Աշխարհարարիս ասասցեն որդի, այսինքն է զԲանն նորա, ի ձեռն որոյ փայտն պտուղ բերէ և հոսին աղբիւրք և երկիր հասուցանէ զխոտն, ապա զհասկն, ապա լի | կատարեալ զցորեանն ի հասկին:
4. Եւ զիարդ դարձեալ զմարմինն ասեն յապականութիւն դառնա և ոչ ընդունել զկեանսն զայն, որ ի մարմնոյն Տեառն և յարենէն նորա կերակրին։ Արդ՝ կամ զբարսն փոխեսցեն և կամ զմատուցանելն զյառաջասացեալն հրաժարեալ ի բաց թողցեն: Իսկ մեր միաբան և բաղաձայն է բարքս ընդ գոհութիւնն. դարձեալ հաստատ է զկամս, քանզի մատուցանեմք նմա զիւրն, նուագաբար յարմարապէս հասարակութիւն և միութիւն պատելով մարմնւոյ և հոգւոյ. քանզի որպէս [p.62] այն, որ ի յերկրէ հացն է, առ ի յընդունելով զ՛ի վերակոչումն Աստուծոյ, ոչ ևս հասարակ հաց է, այլ գոհութիւն՝ յերկուց իրաց բաղկացեալ, յերկրանւոյ և յերկնայնւոյ, այսպէս և մարմինքս մեր, ընդունելով ի գոհացելոյն, ոչ ևս լինել ապականացուք՝ զյոյս յարութեանն ունելով:
5. Իբրու մատուցանեմք նմա, ոչ իբրու կարաւտի, այլ գոհանալով զպարգևէն նորա և սրբելով զաշխարհ: Քանզի որպէս Աստուած ոչ կարաւտի ինչ ի մերոցս, այսպէս կարաւտիմք մեք մատուցանել ինչ Աստուծոյ, որպէս Սաղոմոն ասէ. «Որ ողորմի աղքատի, փոխ տայ Աստուծոյ» 1: Քանզի ինքն ընդունելով զբարեգործութիւնն անկարաւտն Աստուած, զի ի նմանէ զփոխանակն, զվարձն ընկալցուք, որպէս Տէր ասէ. «Եկայք, աւրհնեալք Հաւր իմոյ, ժառանգեցէք զպատրաստեալ ձեզ զարքայութիւնն. քանզի քաղցեա և ետուք ինձ ուտել, ծարաւեցի և արբուցէք զիս, աւտար էի և ժողովեցէք զիս, մերկ էի և արկէք զինև հանդերձս, հիւանդ էի՝ յայց ելեալս փոփոխեցէք զիս. ի բանդի էի և եկիք առ իս» “: Արդ՝ որպէս յայսցանէ ոչ իմիք կարաւտեալ՝ կարաւտի վասն մեր, զի մի իցեմք անպտուղք, այսպէս և ժողովրդեանն պատարագաց նոյն ինքն Բանն ոչ իմիք կարաւտեալ, հրամայեաց առնել զայսոսիկ, զի ուսցին սպաս պաշտաման տանել Աստուծոյ, որպէս և զմեզ մատուցանել զպատարագն ի վերա սեղանւոյն հանապազորդ կամի: Արդ՝ է սպանդանն ի յերկինս, քանզի աղաւթք մեր և պատարագք անդր ի վեր առաքի և տաճար, ըստ որում և Յովհաննէս ի Յայտնութեանն ասէ. «Եւ բացաւ տաճարն Աստուծոյ և խորանն. քանզի ահա, ասէ, խորան Աստուծոյ, զոր բնակեցուսցէ ի մէջ մարդկան» 3:
32
Եւ ընծայք և պատարագք և զոհք, զորոյ տիպս և ժողովուրդն ընկալեալ ունէր, որպէս ցուցաւ Մովսէսի ի լես րինն * ի միոջէ և ի նմէն Աստուծոյ, որոյ և այժմ յեկեղեցւոջ փառաւորի անունն յամենայն հեթանոսս: Այլ սակայն երկրայինքն [p.63] և յայսմ որ ըստ մեզս բնութիւն շինութեան աշխարհիս է, դէպ լինի տիպք գոլ` երկնաւորացն. բայց կայն ի նմէն Աստուծոյ եղեալ է. քանզի ոչ այլ ոք կարէ ընդունել զհայրականացն կերպս: Իսկ երկնայինքն և հոգեւորականքն և իբրու մեզ տեսանելիք և անճառելիք, տիպս դարձեալ այլոց երկնաւորաց ասել և այլոյ լրութեան և զԱստուած այլոյ Հաւր կերպարան գոլ, և՛ վրիպելոց է ի ճշմարտութենէն և՛ ամենևին յիմար և խուլ *: Քանզի հարկեսցին այսպիսիքն, որպէս բազում անգամ ցուցաք, միշտ գաղափարաց գաղափարս և կերպարանաց կերպարանս սուտս իմանալ և ոչ երբէք հաստատել կառուցանել զմիմեանս ի վերայ միոյ Աստուծոյ: Քանզի գեր ի վերո քան զաստուածեղէն խորհուրդք նոցա և առաւել ի վեր համբարձին զսիրտս իւրեանց, քան զվարդապետն, մինչ զի պարծել, իբրու թէ առաւել զանց արասցեն և զանհասիւքն զեղցին, իսկ ճշմարտութեամբ վրիպեալք յԷէն Աստուծոյ:
33
1. Առ որս յիրաւի ոք ասասցէ. Վասն զի առաւել քան զԱստուած ձգեցէք ի վեր զմիտս, անխորհրդաբար համբարձեալք, Լուարուք չափեալ զերկինս թզաւ ', ասացէք ինձ զչափն և պատմեցէք զբազմութիւն կանգնոցն զանթիւըն. տուք ինձ ի ձեռն զթանձրութիւն ի թանձրու թիւն և զեր. կայնութիւն յերկայնութիւն, յաղագս չափոյ սկիզբն և կատարած, զոր ոչ կարասցէ խելամտել ի միտ առնուլ սիրտ մարդոյ և ոչ հասցէ այնմ արդար և մեծ երկնայինք և թափափանցանց գիծս սրտի Աստուծոյ և առանց ընդ միտ ածելի է խորհրդոց, որ ըմպռնեաց զցամաք բռամբ. Ո՞ գիտաց զչափն և զաջոյ նորա զմատն. ո գիտասցէ և կամ զձեռն Տեառն. ո կարասցէ իմանալ այն, որ չափէն զանչափսն. որ ձգէն և պրկէն առանձինն չափով չափ երկնից և պնդէ և ըմբռնէ բռամ զերկիր հանդերձ անդնդովք, որ ի նմա ունելով զլայնութիւն և զերկայնութիւն և զխորութիւն [p.64] [p.65] [p.66] [p.67] [p.68] [p.69] [p.70] [p.71] [p.72] [p.73] [p.74] [p.75] [p.76] [p.77] [p.78] [p.79] [p.80] [p.81] [p.82] [p.83] [p.84] [p.85] [p.86] [p.87] [p.88] [p.89] [p.90] [p.91] [p.92] [p.93] [p.94] [p.95] [p.96] [p.97] [p.98] [p.99] [p.100]